Ալոստերիկ կարգավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hemoglobin t-r state ani.gif

Ալոստերիկ կարգավորում (ալո... + հունարեն՝ στερεός – տարածական), կենդանի օրգանիզմում նյութափոխանակության ինքնակարգավորման հիմնական ձևերից մեկը։

Նյութափոխանակության ընթացքում առաջացող միացություններն ազդում են սպիտակուցների տարածական կառուցվածքի վրա և կարգավորում նրանց գործունեությունը։

Ալոստերիկ վերածումների է ենթարկվում այն սպիտակուցների տարածական կառուցվածքը, որոնք կազմված են ալոստերիկ կարգավորիչներով միացած ենթամիավորներից։

Կարգավորիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոստերիկ կարգավորիչները ֆերմենտային շղթաների գործունեության վերջնական պրոդուկտներն են, ազդում են շղթայի միայն առաջին ռեակցիան կատալիզող սկզբնական ֆերմենտի վրա և արգելակում նրա գործունեությունը։ Այստեղից էլ ալոստերիկ կարգավորմանը տրվել է նաև արգելակում վերջնական պրոդուկտով անվանումը։ Նման ձևով է կարգավորվում բջիջում սպիտակուցների փոխարկման հետևանքով առաջացած նյութերի քանակական սինթեզը։

Գենետիկական ապարատի ալոստերիկ կարգավորումը հայտնաբերել են ֆրանսիացի գիտնականներ Ֆ. ժակոբը, Ժ. Մոնոն, Ա. Լվովը (նոբելյան մրցանակ, 1965

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jeremy M. Berg, John L. Tymoczko, Lubert Stryer: Biochemie. 6 Auflage, Spektrum Akademischer Verlag, Heidelberg 2007. ISBN 978-3-8274-1800-5.
  • Donald Voet, Judith G. Voet: Biochemistry. 3. Auflage, John Wiley & Sons, New York 2004. ISBN 0-471-19350-X.
  • Bruce Alberts, Alexander Johnson, Peter Walter, Julian Lewis, Martin Raff, Keith Roberts: Molecular Biology of the Cell, 5. Auflage, Taylor & Francis 2007, ISBN 978-0-8153-4106-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Instant insight introducing a classification system for protein allostery mechanisms from the Royal Society of Chemistry
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 187 CC BY-SA icon 80x15.png