Ալշար (հանքավայր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալշար
Տեսակհանքակուտակ և type locality?
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՎարչատարածքKavadarci Municipality?
Քարտեզ
Քարտեզ

Ալշար, ոսկու, արսենի (մկնդեղի), ծարիրի (սուրմայի), թալիումի կուտակումներով հանքավայր Հյուսիսային Մակեդոնիայի հարավում՝ Կավադարցի համայնքի տարածքում։ Առաջացել է ցածր ջերմության պայմաններում տեղի ունեցած ջրաջերմային պրոցեսների արդյունքում։ Հանքավայրի՝ թալիումով հարուստ հատվածից որոշ ժամանակ հանույթ է իրականացվել։ Այդուհանդերձ, Ցրվեն Դոլ հանքահորում, ըստ մոտավոր հաշվարկների, դեռևս կան մոտավորապես 500 տոննա թալիումի պարունակությամբ ապարաշերտեր։ Այդ կազմավորման մեջ մտնող լորանդիտ միներալը օգտագործվում է արևային նեյտրինոյի հոսքի պարամետրերը բացահայտելու նպատակով։

Երկրաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալշարը համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նևադա նահանգի Քարլին հանքավայրի տիպի ոսկու հանքավայր [1]:

Հանույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրվեն Դոլում մշակման են ենթարկվել մկնդեղով ու թալիումով հարուստ հանքաշերտերը։ Անմշակ մնացած հանքաշերտերը գլխավորապես պարունակում են ռեալգար, աուրիպիգմենտ, մկնդեղով հարուստ պիրիտ ու մարկազիտ[2][3][4]։ Հանքավայրից ակտիվ հանույթ իրականացվել է 1880 թվականից 1908 թվականներին՝ հիմնականում ծարիր, մկնդեղ ու թալիում ստանալու նպատակով[5]։

2008—2010 թվականներին հանքավայրի տարբեր խորություններից բազմաթիվ նմուշներ են վերցվել՝ զանազան շերտերում հանքաքարի բաղադրության վերաբերյալ առավել ճշգրիտ տվյալներ ձեռք բերելու նպատակով[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Volkov, A. V. (2006). «The Alshar epithermal Au-As-Sb-Tl deposit, southern Macedonia». Geology of Ore Deposits. 48 (3): 175. Bibcode:2006GeoOD..48..175V. doi:10.1134/S1075701506030020.
  2. Cvetković, Lj. (1995). «Jankovićite, Tl5Sb9(As, Sb)4S22, a new TI-sulfosalt from Allchar, Macedonia». Mineralogy and Petrology. 53: 125. Bibcode:1995MinPe..53..125C. doi:10.1007/BF01171951.
  3. Pavicevic, M. (1988). «Crven Dol Tl deposit in Allchar: Mineralogical investigation, chemical composition of Tl minerals and genetic implications». Nuclear Instruments and Methods in Physics Research Section A: Accelerators, Spectrometers, Detectors and Associated Equipment. 271 (2): 297. Bibcode:1988NIMPA.271..297P. doi:10.1016/0168-9002(88)90172-6.
  4. Jankovic, S. (1988). «The Allchar Tl–As–Sb Deposit, Yugoslavia and its specific metallogenic features». Nuclear Instruments and Methods in Physics Research Section A: Accelerators, Spectrometers, Detectors and Associated Equipment. 271 (2): 286. Bibcode:1988NIMPA.271..286J. doi:10.1016/0168-9002(88)90170-2.
  5. Perciva, T. J. (1994). «Sedimentary-rock-hosted disseminated gold mineralization in the Alsar district, Macedonia» (PDF). The Canadian Mineralogist. 32: 649–665.
  6. Pavicevic, M (1988). «Lorandite from Allchar — A low energy solar neutrino dosimeter». Nuclear Instruments and Methods in Physics Research Section A: Accelerators, Spectrometers, Detectors and Associated Equipment. 271 (2): 287. Bibcode:1988NIMPA.271..287P. doi:10.1016/0168-9002(88)90171-4.
  7. Subotic, K. M. (1998). «Status of the LOREX: Geochemical»: 912. doi:10.1063/1.57378. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)