Ալյումինաթերմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ThermiteReaction.jpg

Ալյումինաթերմիա (ալյումաթերմիա լատ.՝ Aluminium և հունարեն՝ therme - ջերմություն), մետաղների և համաձուլվածքների, նաև որոշ ոչ մետաղների ստացման եղանակ, երբ մետաղների օքսիդները վերականգնում են ալյումին։

2Al + Cr2О3 = Al2О3 + 2Cr

Թթվածնի միացումը ալյումինի հետ ընթանում է ջերմության ավելի մեծ քանակի անջատումով, քան բազմաթիվ այլ մետաղների հետ։ Երբ ալյումինը նման մետաղի օքսիդից խլում է թթվածինը, անջատվում է ջերմության քանակների այդ տարբերությունը, բարձրանում է խառնուրդի ջերմաստիճանը (երբեմն՝ մինչև 3000 °C) և վերականգնված մետաղը ստացվում է հալած վիճակում։

Ալյումինաթերմիա սկսելու համար ալյումինի և մետաղի օքսիդի փոշիների խառնուրդը նախօրոք տաքացնում են կամ բռնկում հրկիզող խառնուրդներով՝ BaO2 + Al, Fe2O3 + Al և այլն։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյումինաթերմիա օգտագործվում է տիտանի, նիոբիումի, ցիրկոնիումի, բորի և այլ համաձուլվածքների արտադրության, պողպատե իրերի զոդմանն հրկիզող արկերի պատրաստման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Плинер Ю. Л., Сучильников С. И., Рубинштейн Е. А. Алюминотермическое производство ферросплавов и лигатур, М., 1963.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алюминотермия — статья из Энциклопедического словаря по металлургии. — М.։ Интермет Инжиниринг. Главный редактор Н. П. Лякишев. 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png