Ալյոշա Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոշա Գաբրիելյան
Ծնվել էհունվարի 1, 1948(1948-01-01) (76 տարեկան)
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Ալյոշա Գրիգորիի Գաբրիելյան (հունվարի 1, 1948(1948-01-01)), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր՝ «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոշա Գաբրիելյանը ծնվել է 1948 թվսականի հունվարի 1-ին, Ասկերանի շրջանի Վերին Ղլիժբաղ գյուղում։ 1966 թվականին ավարտել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի միջնակարգ դպրոցը։ 1967-1971 թվականներին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1971-1972 թվականներին որպես ֆիզիկայի ուսուցիչ աշխատել է Արտաշատի շրջանի Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցում։

1972-1973 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժեր։

1973-1978 թվականներին աշխատել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի միջնակարգ դպրոցում, եղել է ֆիզիկայի, այնուհետև՝ ռազմագիտության ուսուցիչ։

1978 թվականի սեպտեմբերին նշանակվել է Ասկերանի շրջանային գործադիր իշխանության կրթության բաժնի մեթոդկաբինետի վարիչ, 1987 թվականի փետրվարին՝ Ասկերանի շրջանային գործադիր իշխանության կրթության բաժնի վարիչ։

1991 թվականի ապրիլին Ալյոշա Գաբրիելյանը ընտրվել է ժողովրդական պատգամավորների Ասկերանի ավանային խորհրդի գործկոմի նախագահ։ 1991 թվականի դեկտեմբերի 28-ին Ասկերանի թիվ 32 ընտրատարածքից ընտրվել է Արցախի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մեկ տարի անց նշանակվել է Արցախի կառավարության լիազորված ներկայացուցիչ Ասկերանի շրջանում։

1994 թվականի դեկտեմբերից եղել է Ասկերանի միջնակարգ դպրոցի զինղեկ, այնուհետև՝ առաջին կարգի մասնագետ` կրթության Ասկերանի շրջանային բաժնում։ 1998 թվականի հունվարին Ալյոշա Գաբրիելյանը նշանակվել է նոր կազմակերպված շրջանային մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն։

2000 թվականի հունիսի 18-ին ընտրվել է երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 2009 թվականին Ալյոշա Գաբրիելյանը ընտրվել է Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավար, նույն պաշտոնում վերընտրվել է 2013 թվականի ապրիլին։

2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր` համամասնական ընտրակարգով, «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ընտրացուցակով, եղել է Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար[2]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]