Ալյոնա Տիրոն
Ալյոնա Տիրոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1993[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Նովոսիբիրսկ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ռեգբի յունիոն խաղացող և rugby sevens player |
![]() |
Ալյոնա Դիմիտրիևա Տիրոն (մինչև ամուսություն՝ Բոգոչյովա, առաջին ամուսնությամբ՝ Միխալցով, դեկտեմբերի 8, 1993[1], Նովոսիբիրսկ, Ռուսաստան)[2], ռուս ռեգբիտուհի, ՑՍԿԱ-ի և Ռուսաստանի հավքականի «ռեգբի-7»-ի պաշտպան (ազգային հավաքականի ղեկավար)[3][2]։ Եվրոպայի չեմպիոն 2014, 2016, 2017, 2018 և 2019 թվականներին։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ և սպորտի վաստակավոր վարպետ[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
15 տարեկանից սկսել է զբաղվել թեթև աթլետիկայով, եղել է Ռուսաստանի չեմպիոնատի արծաթե և բրոնզե մրցանակակիր[5]։ Նաև 2011 թվականին Վլադիմիր Նիկոլաևիչ Դեմոնը՝ «Ենիսեյ-ՍՏՄ» ակումբի մենեջերը, տեսել է նրա ելույթը Սիբիրի դաշնային շրջանի մրցույթներում, որը տեղի է ունեցել Օմսկում, և առաջարկել է նրան տեղափոխվել ռեգբի, բայց նա հրաժարվել է։ 2013 թվականի մարտին, ավարտելով օլիմպիական ուսումնարանի ռեզերվը, Ալյոնան տեղափխվել է Կրասնոյարսկ և սկսել է զբաղվել ռեգբիով։ Նրան առաջարկ է եկել «Ենիսեյ-ՍՏՄ» ակումբի մենեջերից՝Մաքսիմ Զալցմանայից, և 2013 թվականի մայիսի 1-ին նա դարձել է Կրասնոյարսկի հավաքականի անդամ[2]։ Սովորել է Սիբիրյան ֆեդերալական համալսարանում, և նրա հավաքականի կազմում դարձել է արծաթե մրցանակակիր՝ Ռուսաստանի երիտասարդների III ամառային սպարտադիայում[6]։
Ռուսաստանի «ռեգբի-7» հավաքականում առաջին անգամ հրավիրվել է 2013 թվականի վերջին՝ Դուբայում տեղի ունեցած Համաշխարհային էտապներից հետո, բայց ոտնաթաթի վնասվածքների պատճառով չի գնացել։ 2014 թվականի հունվարին առաջին անգամ միացել է ազգային հավաքականի կազմին, և արագ հարմարվել է պայմաններին, հայտնվել է Համաշխարհային սերիայի հայտում և դեբյուտել է հաջորդ փուլում[2]։ Ռուսաստանի հավաքականի կազմում հինգ անգամ հաղթել է Եվրոպայի «ռեգբի-7» չեմպիոնատը՝ 2014 թվականին Ալյոնան երկու էտապ առանց փոխարինաման է խաղը վերջացել և նվաճել է իր առաջին եվրոպական «ոսկին»[2]։ Վնասվածքի պատճառով չի խաղացել Ռիո դե ժանեյրոյում տեղի ունեցող Օլիմպիական խաղերի դուբլինյան որակավորման մրցաշարերին, որում Ռուսաստանի հավաքականը կրել է անհաջողություն, վճռական հանդիպմանը պարտվելով իսպանուհիներին։ Այդ նույն տարում Ալյոնան որակազրկվել է մելդոնիա դեղահաբը օգտագործելու պատճոռով[7][8], մի քանի ամիս հետո առարկել է որակազրկումը և հասնել է լիարժեք արդարացման[9]։
2016, 2017 և 2018 թվականներին Ալյոնան համարակալվել է Ամենաօգտաշատ խաղացող (MVP) մրցանակին՝ Համաշխարհային սերիայի «ռեգբի-7»-ին[10], բայց շահել է այն միայն 2018/2019 սեզոնին, մեծ առավելությամբ շրջանցելով մրցակցին։ Համաշխարհային սերիայի «ռեգբի-7» մրցաշարի 2017/2018 սեզոնի վերջում Ալյոնայի ակտիվում եղել է 84 խաղ և 366 միավոր (70 փորձ)[11], 2018/2019 սեզոնի վերջում՝ 120 խաղ և 451 միավոր (87 փորձ և 8 իրացում), 2019 թվականի վերջում՝ 133 խաղ և 483 միավոր (այդ թվում 93 փորձ)։ Հավաքականի ղեկավար է հանդիսացել 2017 թվականի դեկտեմբերից հետո։
Խաղի ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղում կարևոր է համարում ամեն գնդակում խմբային խաղը և գերադասում է փոխանցումները։ Պաշտպանությունում աչքի է ընկնում ագրեսիվ խաղով։ Գրոհում գործում է հակառակորդի պաշտպանության գծերի շատ ճեղքումներով, դարձել է նշանավոր իր փոխանցումներով՝ ընդհարման պատճառով, որոնց շնորհիվ հաճախ ճեղքում է մրցակցի պաշտպանողական գոտիները։ Իրեն լավագույն զուգընկեր է համարում Ելենա Զդրոկովային, որին հենց ինքն է բերել ռեգբի[2]։ Իր առաջին խաղային դիրքը եղել է ծայրի երեք քառորդը (վինգեր)։ Հետագյում նա տեղափոխվել է կենտրոնական երեք քառորդ դիրք, որում նա կատարել է մեծ ծավալի աշխատանք ինչպես գրոհում, այնպես էլ պաշտպանությունում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալյոնայի մայրը կրթությամբ մաթեմատիկոս է[12]։
Առաջին ամուսինը ռեքբիստ Ալեքսեի Միխալոցովն է, նախկինում նաև թեթև ատլետ[13]։ Երկրորդ ամուսինը՝ Մոսկվայի «Տորպեդոյի» խաղացող։ Հարսանիքը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 12-ին, ապրում են Զելենոգրադում։ Ալյոնան դաշտում աչքի է ընկնում, հատկապես իր գույնզգույն հյուսերով[14][10]։
Համարվում է խմբագրական խորհուրդի «Rugby» պարբերագրի անդամ[15]։
Հաջուղությունները թեթև աթլետիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 Ռուսաստանի չեմպիոնատ՝ արծաթե (400+300+200+100 մ վազքամրցույթ) և բրոնզե (800+400+200+100 մ վազքամրցույթ) մրցանակներ։
Հաջողությունները ռեգբիում[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջռուսական մրցարշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի չեմպիոնատ՝ 2017, 2021
- Ռուսաստանի չեմպիոնատի բրոնզե մրցանակակիր՝ 2013, 2019
- Ռուսաստանի չեմպիոնատի արծաթե մրցանակակիր՝ 2015, 2016, 2018
- Ռուսաստանի գավաթի եզրափակիչ՝ 2015, 2017
Ռուսաստանի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի ռեգբի-7 չեմպիոնատ՝ 2014, 2016, 2017, 2018, 2019
- Եվրոպայի ռեգբի-7 չեմպիոնատի արծաթե մրցանակակիր՝ 2015
- Եվրոպայի ռեգբի-15 չեմպիոնատի բրոնզե մրցանակակիր՝ 2016
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015/2016 սեզոնին Աշխարհի առաջին առաջնությունների խորհրդանշական հավաքականի մասնակից
- 2017/2018 սեզոնին Աշխարհի առաջին առաջնությունների խորհրդանշական հավաքականի մասնակից՝ Ճապոնիայում
- Աշխարհի առաջնությունների ամենաարժեքավոր խաղացողի մրցանակի հնգապատիկ շահող (այդ թվում 2017/2018 սեզոնին՝ Դուբայում՝ Կիտակյուսյուում)[16][17][18]
- 2018/2019 սեզոնի MVP Աշխարհի ռեգբի-7 առաջնությունն[19]
- Տարվա ռեգբիստ Ռուսաստանում՝ 2017
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/146148
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Алена Михальцова: «Когда я стала играть в регби, мама начала писать стихи»(ռուս.)
- ↑ «Состав женской сборной России по регби-7 на сбор в Новогорске»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-29-ին։ Վերցված է 2016-11-19
- ↑ «Приказ Министерства спорта № 20 нг от 27 апреля 2018 года»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-16-ին։ Վերցված է 2022-01-19
- ↑ О назначении ежемесячных денежных выплат спортсменам
- ↑ Студенты СФУ - призеры III летней спартакиады молодежи России по регби Archived 2022-01-13 at the Wayback Machine. (ռուս.)
- ↑ Мельдоний выбил двух игроков из сборных России по регби
- ↑ Алена Михальцова уверяет, что последний раз принимала препарат полгода назад
- ↑ «Артем Пацев: «С Михальцовой не просто снято временное отстранение, ее дело полностью прекращено»»։ Sports.ru։ Վերցված է 2021-03-15
- ↑ 10,0 10,1 Алена Михальцова: самые красивые регбистки в мире играют за сборную России(ռուս.)
- ↑ 7 красивых причин смотреть женский Кубок мира по регби-7(ռուս.)
- ↑ Алёна Михальцова: «В регби надо выживать» (ռուս.)
- ↑ Алена Михальцова: в моей положительной пробе было всего 7,5 нанограмм мельдония(ռուս.)
- ↑ Красота спасет мир: топ-3 самых необычных причесок регбисток казанского этапа чемпионата Европы(ռուս.)
- ↑ Выпуск 02 (04) / 2019 Archived 2019-08-16 at the Wayback Machine. (ռուս.)
- ↑ «RWC Sevens 2018: Women’s team profiles»։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին։ Վերցված է 2021-05-21
- ↑ «Mikhaltsova wins DHL Impact Player in Dubai»։ World Rugby։ 4 December 2017
- ↑ «Mikhaltsova named DHL Impact Player in Kitakyushu»։ World Rugby։ 23 April 2018։ Վերցված է 24 April 2018
- ↑ Михальцова стала самым полезным игроком Мировой серии по регби-7(ռուս.)