Ալյոնա Բաբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոնա Բաբակ
 
Կուսակցություն՝ Ինքնօգնություն
Կրթություն՝ Կիևի ազգային լեզվաբանական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 27, 1969(1969-09-27) (54 տարեկան)
Ծննդավայր Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա

Ալյոնա Բաբակ (ուկրաիներեն՝ Альона Валеріївна Бабак, սեպտեմբերի 27, 1969(1969-09-27), Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական և պետական գործիչ, 2019 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2020 թվականի փետրվարի 4-ը Ուկրաինայի տարածքների և համայնքների զարգացման նախարար։ «Ինքնօգնություն» կուսակցության անդամ։ «Տեղական զարգացման ինստիտուտ» ՍՊԸ-ի տնօրեն[1][2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոնա Բաբակը ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 27-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում[5]։

Գերազանցությամբ ավարտել է Կիևի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Օտար լեզուներ» մասնագիտությամբ՝ օտար լեզուների (անգլերեն և ֆրանսերեն) ուսուցչի որակավորման շնորհմամբ (1991-1996)։

1996 թվականին դարձել Է ԱՄՆ-ում Էդմունդ Մասկի հիմնադրամի աջակցությամբ ուսման դրամաշնորհի մրցույթի հաղթող և 1998 թվականին ԱՄՆ Վիրջինիա նահանգի Օլդ Դոմինիոն համալսարանում ստացել է մագիստրոսի որակավորում «բիզնես վարչարարություն» մասնագիտությամբ և «ֆինանսներ» մասնագիտացմամբ։

1998 թվականից մինչ օրս մասնավոր ձեռնարկատեր է, միջազգային ծրագրերի ղեկավար, բնակարանային-կոմունալ և տեղական զարգացման ոլորտներում գնագոյացման և ֆինանսական կառավարման ավագ մասնագետ։ 2004 թվականից մինչ օրս համարվում է «Տեղական զարգացման ինստիտուտ» համաուկրաինական բարեգործական կազմակերպության վարչության անդամ և համահիմնադիր, որտեղ հանդիսանում է բնակարանային կոմունալ ոլորտում ֆինանսական կառավարման և գնագոյացման մասնագետ։ Բնակարանային-կոմունալ տնտեսության բարեփոխման և բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման հարցերով ունի մոտ 30 գիտական աշխատություն։

Ուկրաինայի բնակարանային-կոմունալ տնտեսության և շինարարության, տարածաշրջանային զարգացման նախարարության բնակարանային-կոմունալ տնտեսության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ։ Կոմունալ ծառայությունների ոլորտում պետական կարգավորում իրականացնող Գիտախորհրդատվական խորհրդի ազգային հանձնաժողովի անդամ (Կոմունալ ծառայությունների ոլորտում պետական կառավարում իրականացնող ազգային հանձնաժողովի 2012 թվականի ապրիլի 11-ի թիվ 104 հրաման)։ Ուկրաինայի 8-րդ գումարման Գերագույն ռադայի պատգամավոր։

2018 թվականի դեկտեմբերի 25-ին ներառվել է այն անձանց ցանկում, որոնց նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցներ է սահմանել[6]։

2019 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2020 թվականի փետրվարի 4-ը Ուկրաինայի տարածքների և համայնքների զարգացման նախարար[7]։

2020 թվականի հունվարի 16-ին սեփական ցանկությամբ հրաժարական է տվել[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. New Cabinet formed in Ukraine The Rada appointed the new Cabinet: Avakov and Markarova remained (РАДА ПРИЗНАЧИЛА НОВИЙ КАБМІН: АВАКОВ І МАРКАРОВА ЛИШИЛИСЬ), Ukrayinska Pravda (29 August 2019)
  2. Babak is leaving her post in Ministry of regions, – the source (Бабак йде з посади голови Мінрегіону, - джерело ). RBC Ukraine. 16 January 2020.
  3. Honcharuk has decided on new minister of communities and territories (Гончарук визначився із новим міністром громад і територій). TSN. 17 January 2020
  4. Ukraine's parliament appoints Shmyhal as Deputy Prime Minister, Minister of Community Development, UNIAN (4 February 2020)
  5. https://m.dt.ua/POLITICS/deputat-vid-samopomich-alona-babak-zalishit-verhovnu-radu-236075_.html(չաշխատող հղում)
  6. «В санкционный список РФ добавлены украинские оборонные и энергетические компании». ТАСС (ուկրաիներեն). 2018 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. Рада утвердила состав нового Кабмина (список) РБК-Украина (29.08.2019)
  8. «Министер развития общин Бабак написала заявление об отставке — депутат «Слуги народа»» (ռուսերեն). hromadske.ua. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]