Ալի Ահմեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալի Ահմեդով
ադրբ.՝ Əhmədov Əli Cavad oğlu
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1953(1953-01-27) (68 տարեկան)
ԾննդավայրԴարանակ, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԲաքվի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններԱդրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր
ԿուսակցությունՆոր Ադրբեջան
Պարգևներ և
մրցանակներ
«Փառքի» շքանշան

Ալի Ջավադ օկլի Ահմեդով (ադրբ.՝ Əhmədov Əli Cavad oğlu, հունվարի 27, 1953(1953-01-27), Դարանակ, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ, «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ[1], փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր;

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի Ահմեդովը ծնվել է 1953 թվականի հունվարի 27-ին ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Դարա գյուղում։ Ավարտել է Մոսկվայի պատմության և արխիվների պետական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1975 թվականին աշխատել է արխիվների կառավարումում որպես գլխավոր գիտաշխատող։ Նա եղել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական գիտական արխիվի պետ։ 1980 թվականից աշխատել է Ադրբեջանի պետական համալսարանում `որպես լաբորանտ, ուսուցիչ, ավագ դասախոս, դոցենտ, ամբիոնի վարիչ։

1997 թվականից աշխատել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վարչության պետի տեղակալ։ 1999-2000 թվականներին եղել է Խաթայի շրջանի գործադիր իշխանության ղեկավար։

1999 թվականին, «Նոր Ադրբեջան» կուսակցության I համագումարում ընտրվել է կուսակցության գործադիր քարտուղար։ 2005 թվականին կուսակցության 3-րդ և 2013 թվականին 5-րդ համագումարներում ընտրվել է «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահի տեղակալ։ 2000 թվականին եղել է Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի պատգամավոր[2]։

2013 թվականի հոկտեմբերի 22-ից Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետն է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]