Ալինա Սանկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալինա Սանկո
Ծնվել էդեկտեմբերի 31, 1998(1998-12-31) (25 տարեկան)
ԾննդավայրԱզով, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունState University of Land Use Planning?
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
 Alina Sanko Վիքիպահեստում

Ալինա Սանկո (դեկտեմբերի 31, 1998(1998-12-31), Ազով, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս մոդել, Միսս Ռուսաստան 2019, մասնակցել է նաև Միսս Աշխարհ 2019 և Միսս Տիեզերք 2020 մրցույթներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1998 թվականին Ռոստովի մարզի Ազով քաղաքում։ Մանկուց զբաղվել է արվեստով և ճարտարապետությամբ, լուսանկարչությամբ և նկարչությամբ[1]։ Բազմիցս մրցանակային տեղեր է զբաղեցրել արվեստի վերաբերյալ օլիմպիադաներում։ 2016 թվականին ավարտել է Ազով քաղաքի №1 միջնակարգ դպրոցը, ինչից հետո տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել պետական համալսարանի հողաշինարարության ճարտարապետական ֆակուլտետ։ 2020 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է «Միջավայրի դիզայն» մասնագիտության բակալավրիատը[2], որից հետո սովորել է Մոսկվայի պետական համալսարանի մագիստրատուրայում[3]՝ «Հեռուստատեսություն» ուղղվածությամբ[4]։

Մասնակցել է ռեժիսորական դասընթացների։ 2017 թվականին մասնակցել է «Miss fashion Russia 2017»[5] մրցույթին։ Մոդելի գործունեությունը սկսել է 2019 թվականի փետրվարին, երբ հաջող քասթինգից հետո մասնակցել է Lamoda օնլայն կատալոգի նկարահանմանը[6][7]։

Մասնակցություն գեղեցկության մրցույթներին[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին հաջողությամբ անցել է Միսս Ռուսաստան 2019 քասթինգը՝ դառնալով մրցույթի պատմության մեջ Ազովի առաջին ներկայացուցիչը[8]։ Ապրիլի 13-ին «Բարվիխա Luxury Village» համերգասրահում տեղի է ունեցել մրցույթի եզրափակիչը, որտեղ նվաճել Է «Միսս Ռուսաստան» տիտղոսը։ Մրցույթում հաղթելու համար ստացել է երեք միլիոն ռուբլի դրամական պարգև, ինչպես նաև Միսս Աշխարհ և Միսս Տիեզերք մրցույթներին մասնակցելու հնարավորություն[9]։

Երկու մրցույթների անցկացման ժամկետների մոտ լինելու պատճառով Ալինան չի կարողացել մասնակցել Միսս Տիեզերք 2019 մրցույթին։ Լոնդոնում դեկտեմբերի 14-ին կայացած «Միսս աշխարհ 2019» մրցույթում Ալինան ընդգրկվել է թոփ-12-ում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Из скромной семьи». Что говорят о новой «Мисс Россия» из Азова ее друзья
  2. «Лучшие выпускники». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  3. Мисс Россия-2019 из Азова поздравила своих подписчиков с началом учебного года
  4. «Пофамильные списки лиц, подавших в МГУ имени М.В.Ломоносова в 2020 году документы, необходимые для поступления на первый курс на обучение по программам магистратуры». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  5. Гран-при Miss Fashion Russia 2017
  6. 10 фактов о «Мисс Россия — 2019» из Азова: что нужно знать об Алине Санько
  7. Кто такая «Мисс Россия 2019» Алина Санько. Художница из Азова за два месяца стала главной моделью страны
  8. «Мисс Россия-2019» стала Алина Санько, 20-летняя студентка-архитектор из Азова
  9. "Мисс Россия — 2019" стала Алина Санько из Азова
  10. Алина Санько из Азова вошла в Top 12 на Miss World' 2019

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալինա Սանկո» հոդվածին։