Ալին Գոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալին Գոյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | երգչուհի, փաստաբան և իրավաբան |
Ալինա Ալեքսանդրի Ենգոյան (օգոստոսի 7, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փաստաբան[1], երգչուհի[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալինե Ենգոյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 7-ին՝ Երևանում։ Սովորել է վոկալ-երաժշտական հատուկ ձայնի պահպանման դպրոցում։ Փոքր տարիքից ելույթ է ունեցել հայաստանյան բեմերում, շրջագայել եվրոպական երկրներում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին աշխատանքի ընդունվել Հայաստանի բարձրագույն դատական ատյանում՝ որպես իրավաբան-փորձագետ, հետագայում հանրային կապերի պատասխանատու։ 2005-2009 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Եղել է Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար[3][4]։ 2008 թվականից Հայաստանի հանրային հեռուստաընկերությունով վարել է իր հեղինակած «Դատաժամ» իրավական հաղորդաշարը։ Փաստաբանի աշխատանքով սկսել է զբաղվել 2015 թվականից։
2015 թվականին հրապարակել է իր առաջին «Կանչէ կռունկ» ձայնասկավառակը, որտեղ տեղ են գտել հայկական ժողովրդական ստեղծագործություններ՝ ժամանակակից գործիքավորմամբ։ Ալինե Գոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Օպերա Վիվա» երաժշտական նախագիծը։
Կենդանասերների կամավորների խմբի անդամ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Փաստաբաններ - Հայաստանի Փաստաբանների Պալատ». www.advocates.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Երգչուհի, իրավաբան Ալինա Ենգոյանի հետ» (PDF). tert.nla.am.
- ↑ «Վարդազարյանի թեկնածությունը՝ իբրև Կենտրոնի դատարանի նախագահ». Hetq.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ ԴԱՏԱՎՈՐԸ». www.lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.