Ալին Գոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալին Գոյան
Ծնվել էօգոստոսի 7, 1983(1983-08-07) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություներգչուհի, փաստաբան և իրավաբան

Ալինա Ալեքսանդրի Ենգոյան (օգոստոսի 7, 1983(1983-08-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փաստաբան[1], երգչուհի[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալինե Ենգոյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 7-ին՝ Երևանում[3]։ Սովորել է վոկալ-երաժշտական հատուկ ձայնի պահպանման դպրոցում։ Փոքր տարիքից ելույթ է ունեցել հայաստանյան բեմերում, շրջագայել եվրոպական երկրներում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին աշխատանքի ընդունվել Հայաստանի բարձրագույն դատական ատյանում՝ որպես իրավաբան-փորձագետ, հետագայում հանրային կապերի պատասխանատու։ 2005-2009 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Եղել է Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար[4][5]։ 2008 թվականից Հայաստանի հանրային հեռուստաընկերությունով վարել է իր հեղինակած «Դատաժամ» իրավական հաղորդաշարը։ Փաստաբանի աշխատանքով սկսել է զբաղվել 2015 թվականից։

2015 թվականին հրապարակել է իր առաջին «Կանչէ կռունկ» ձայնասկավառակը, որտեղ տեղ են գտել հայկական ժողովրդական ստեղծագործություններ՝ ժամանակակից գործիքավորմամբ։ Ալինե Գոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Օպերա Վիվա» երաժշտական նախագիծը։

Կենդանասերների կամավորների խմբի անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փաստաբաններ - Հայաստանի Փաստաբանների Պալատ». www.advocates.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «Երգչուհի, իրավաբան Ալինա Ենգոյանի հետ» (PDF). tert.nla.am.
  3. «AV Production - Ալին Գոյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Վարդազարյանի թեկնածությունը՝ իբրև Կենտրոնի դատարանի նախագահ». Hetq.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ ԴԱՏԱՎՈՐԸ». www.lragir.am.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]