Ալեքսեևյան դարպաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեևյան դարպաս
Տեսակդարբասներ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱզով և Ռոստովի մարզ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսեևյան դարպաս (ռուս.՝ Алексеевские ворота), ռազմաինժեներական արվեստի հուշարձան, XV դարի Ազովի բերդի նախկին գլխավոր դարպասը։ Դարպասը թվագրվում է ավելի ուշ ժամանակաշրջանով` XVII-XVIII դարերով։ Ալեքսեևյան դարպասը ծառայել է իբրև ամրոցի հարավային մուտք։ Հողապատնեշի և խրամի հետ մեկտեղ դարպասը կազմում է բերդի միակ պահպանված հատվածը։ Դրանք ընդգրկված են մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտների ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազովի բերդը, որը կառուցվել է թուրքերի կողմից, անցել է Ռուսաստանին Պետրոս I-ի առաջնորդությամբ 1696 թվականին տեղի ունեցած Ազովյան արշավանքների ժամանակ։ Պաշտոնապես Ազովի պատկանելությունը Ռուսաստանին ամրագրվել է Կոստանդնուպոլսի խաղաղ պայմանագրով, որը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ XVIII դարում ռուսական ռազմական ինժեներները ավստրիացի Անտոնի Յակովլևիչ Լավալի ղեկավարությամբ իրականացրել են բերդի հողապատնեշի վերակառուցումը և կառուցել են տասնմեկ դարպաս, այդ թվում` Ալեքսեևյանը։ Ի սկզբանե Ալեքսեևյան դարպասը փայտե էր, բայց 1801-1805 թվականներին այն վերակառուցվեց և դարձավ քարե[2]։

1935 թվականին Ազովի բերդի տարածքում հուշարձանների պահպանության Ռոստովի մարզային բյուրոն իրականացրել է հնագիտական պեղումներ։ Այդ ժամանակ Ազովի բերդն ամբողջովին քանդված էր, Ալեքսեևյան դարպասից մնացել էին երկու զուգահեռ քարե պատերը։ Վերականգնման ընթացքում պատմաբաններն ու ճարտարապետները փորձում էին Ալեքսեևյան դարպասին տալ նրա նախնական տեսքը։ Դա քարից և աղյուսից շարված կամարակապ դարպաս է։ Դարպասի պատերին փակցված է մի քանի հուշատախտակ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուսաստանի զինանշանը Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
  2. «Алексеевские ворота». Памятники Дона. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  3. «Крепостные валы с Алексеевскими воротами». Ассоциация малых туристских городов. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.