Ալեքսեյ Օլգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Օլգին
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1931(1931-05-18)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 17, 2020(2020-01-17) (88 տարեկան)
Մահվան վայրՏալլին, Էստոնիա
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ

Ալեքսեյ Օլգին (ռուս.՝ Алексе́й О́льгин, իսկական անունը` Լև Մագրաչյով, մայիսի 18, 1931(1931-05-18), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2020(2020-01-17), Տալլին, Էստոնիա), խորհրդային և ռուս բանաստեղծ-երգահան, գրող և բանաստեղծ։

Իր ժամանակին հայտնի երգերի` «Տոպ-տոպ» («Առաջին քայլերը»), «Մարդը դուրս է գալիս տնից», «Միայն թե օրն սկսվեր և վերջանար քեզնով», «Իմ տունը», «Ռուս աղջիկը», «Ես գնում եմ արևի հետևից», «Տասնմեկերորդ երթուղին» և շատ այլ երգերի հեղինակ է։

Ալեքսեյ Օլգինի անունը կապված է այդպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսին են Ստանիսլավ Պոժլակովը, Վլադիմիր Դմիտրիևը և ուրիշներ։

Վ. Դմիտրիևի «Սերը կապրի աշխարհում» երգի խոսքերի հեղինակն է, որը կատարել է Էդուարդ Խիլը։

Օլգինի գրչին են պատկանում մի քանի բանաստեղծական հավաքածուներ և մանկական գրքեր։

Մինչև 1990-ականների կեսերին նա ապրել է Էստոնիայի մայրաքաղաքի Տալլինում, ապա` Ֆինլանդիայում և հետո նորից Տալլինում։

Մահացել է 2020 թվականի հունվարի 17-ին, Տալլինում և թաղվել է 2020 թվականի հունվարի 28-ին Տալլինի Անտառային գերեզմանատանը[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինգրադցի ռազմական լրագրող Լազար Մագրաչյովի զարմիկն է։ Ամուսնացած է եղել Սևա Նովոգորոդցևի[2] քրոջ` Նատալյա Լևենշտեյնի հետ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անձեռնմխելի ամառը», բանաստեղծությունների ժողովածու, Տալլին, Էեստի ռաամատ, 1974 թվական։
  • «Գնում եմ արևի հետևից», Լ., Մ., Խորհրդային կոմպոզիտոր, 1977 թվական։
  • «Աշնանային լուսացույցները», բանաստեղծությունների ժողովածու, Տալլին, Էեստի ռաամատ, 1979 թվական։
  • «Ուրախ ծանոթություն», երեխաների համար հեքիաթների ժողովածու, Տալլին, Էեստի ռաամատ, 1985 թվական։
  • «Բարև, ես քեզ ճանաչում եմ», երեխաների համար հեքիաթների ժողովածու, Տալլին, Էեստի ռաամատ, 1991 թվական։
  • «Շոկոլադե նապաստակները», հեքիաթների ժողովածու, Տալլին, Կարպ, 1991 թվական։
  • «Վագոնը և փոքրիկ սայլակը» հեքիաթների ժողովածու, Տալլին, Ալեքսանդրիա, 1998 թվական։
  • «Վերլիբեր» հավաքածու, Տալլին, 2000 թվական։
  • «Նիհարիկի փոքրիկ ուրախությունը», պատմվածք, Տալլին, 2000 թվական։
  • «Շների հաճույքը», հեքիաթների հավաքածու, Տալլին, 2002 թվական։
  • «Չամուսնացած կանանց օրագիրը», հեքիաթների հավածաքու, Տալլին, 2002 թվական։
  • «Ինչպես պապիկ դառնալ», կատակերգական հեքիաթների հավաքածու, Տալլին, 2004 թվական։
  • «Մենք բոլորս մի քիչ ձի ենք», կատակերգական հեքիաթների հավաքածու, Տալլին, 2005 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]