Jump to content

Ալեքսեյ Տոլստոյի հուշարձան (Մոսկվա)

Coordinates: 55°45′28.235″N 37°35′39.628″E / 55.75784306°N 37.59434111°E / 55.75784306; 37.59434111
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Տոլստոյի հուշարձան
Ալեքսեյ Տոլստոյի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետLeonid Michailovič Poljakov?
Ստեղծում1957
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՊրեսնենսկի շրջան
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
55°45′28.235″N 37°35′39.628″E / 55.75784306°N 37.59434111°E / 55.75784306; 37.59434111

Ալեքսեյ Տոլստոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Алексею Толстому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս անվանի գրող Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյին (1883-1945)։ Գտնվում է Բոլշայա և Մալայա Նիկիտսկայա փողոցների խաչմերուկում։

Հուշարձանը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է։

Տեղադրվել է Մեծ Համբարձման տաճարի դիմացի պուրակում, այն տեղում, որտեղ նախկինում գտնվել է 17-րդ դարի զանգակատունը, որն ավերվել է 1937 թվականին[1][2]։

Հուշարձանը տեղադրելու վայրն ընտրված է ոչ պատահական. մոտակայքում՝ Սպիրիդոնովկա փողոցի 2/6 տանը, գրողն անցկացրել է կյանքի վերջին տարիները՝ 1941-1945 թվականներին (1987 թվականին այստեղ բացվել է Ա. Ն. Տոլստոյի հիշատակի թանգարան-բնակարանը)։

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1957 թվականի հուլիսի 3-ին՝ գրողի մահից 12 տարի անց։

Հուշարձանի նախագիծը համատեղ մշակել են քանդակագործ Գեորգի Իվանովիչ Մոտովիլովը և ճարտարապետ Լեոնիդ Միխայլովիչ Պոլյակովը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործական հորինվածքը պատրաստված է բրոնզից, պատվանդանի համար օգտագործվել է գրանիտ (որոշ աղբյուրներում՝ սև լաբրադոր

Պատվանդանի վրա չկան տապանագրեր, միայն գրողի ազգանունը, անունը, հայրանունը և կյանքի տարիները պարունակող մակագրություն է։

Ալեքսեյ Տոլստոյը հավերժացվել է գրողի համար բավական ավանդական կերպարով՝ մտախոհ նստած բազկաթոռին, ձեռքին՝ նոթատերտ ու մատիտ։

Քանդակագործի այս ստեղծագործությունն առաջացրել է ոչ միարժեք արձագանքներ։ Օրինակ, կոթողը, «որտեղ բազկաթոռին նստած է այդպիսի աղայական պարոն, իսկական «կարմիր կոմս»», դուր չէր գալիս գրողի վերջին կնոջը՝ Լյուդմիլա Կրեստինսկայա-Տոլստայային[3]։

Որոշ քննադատներ հանդիմանել են ընտրած դիրքի (գրողը նստել է՝ ոտքը ոտքին գցած), անփույթ հագուստի, սանրվածքի համար[4]։

Սակայն, ըստ այլոց կարծիքի, հենց այդ մանրամասներն են ճշգրիտ արտացոլում ստեղծագործող մարդու պատկերը և «հորինվածքի արտաքին միօրինակության հետ մեկտեղ, արձանին տալիս են ինքնատիպություն և յուրահատուկ առանձնահատկություն»[5]»։

2000 թվականին Մոսկվայի հուշարձանների պահպանության գլխավոր վարչության պատվերով իրականացվել է Ա. Ն. Տոլստոյի հուշարձանի վերականգնում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Церковь Большого Вознесения у Никитских ворот». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  2. «Храм у Никитских ворот прирастёт колокольней». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Последняя жена Алексея Толстого». Еженедельник "Слово". 15.02.2008. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Памятник писателю А.Н. Толстому на Большой Никитской улице». Արխիվացված է օրիգինալից 2013-08-13-ին. Վերցված է 2018-04-06-ին.
  5. «Памятник А.Н. Толстому».
  6. «Официальный сайт ООО "Рекос"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кравченко К.С., Г.И. Мотовилов, М., 1969.
  • Москва. Энциклопедический справочник. — М.: Большая Российская Энциклопедия 1992.