Ալեքսեյ Սոլոսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Սոլոսին
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 11, 1987(1987-08-11)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Բալաշիխա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ

Ալեքսեյ Սոլոսին (օգոստոսի 11, 1987(1987-08-11)[1][2], Բալաշիխա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ (Մոսկվա)» ֆուտբոլային ակումբի սան։ Մինչև 2005 թվականը խաղացել է երիտասարդական թիմում։ 2005 թվականին խաղացել է Չելյաբինսկի «Սպարտակում»՝ մոսկովյան թիմի ֆարմ ակումբում (պահեստային կազմ)։ 2006 թվականի մրցաշրջանում առաջին դիվիզիոնում խաղացել է Վարոնեժի «Ֆակել» ակումբում, որտեղ 13 խաղում բաց է թողել 19 գոլ։

2007 թվականին տեղափոխվել է մերձմոսկովյան «Սատուրն», որտեղ խաղացել է միայն երիտասարդական թիմում։ 2008 թվականին նա Նովոռոսիյսկի «Չեռնոմորցի» հիմնական դարպասապահն էր։ Մրցաշրջանի վերջում «Տոմ» ակումբը գնել է դարպասապահի տրանսֆերը։ Սոլոսինը ոչ մի հանդիպում չի անցկացրել նոր ակումբի կազմում, քանի որ նրան անմիջապես վարձակալել է Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբը։ 2009 թվականի մրցաշրջանում եղել է թիմի հիմնական դարպասապահը, առաջին դիվիզիոնի 33 խաղում բաց է թողել 31 գնդակ։

2009 թվականի դեկտեմբերի 25-ին երեք տարվա պայմանագիր է կնքել «Սիբիրի» հետ[3]։ 2010 թվականի ապրիլի 3-ին Պրեմիեր Լիգայում նորամուտը նշել է «Սիբիրն» ըննդեմ «Ամկարի» խաղում[4]։

2011 թվականին նա հանդես է եկել Բարնաուլի «Դինամո» ակումբում, որից հետո տեղափոխվել է «ՍԿԱ-Էներգիա»։ 2013 թվականի հունիսին վերադարձել է Պրեմիեր լիգա մտած «Ուրալ» ակումբ՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։ 2013 թվականին 9 հանդիպում է անցկացրել «Ուրալի» կազմում, որից հետո տեղափոխվել է մերձմոսկովյան «Խիմկի» ակումբում։ 2014 թվականի հունիսին պայմանագիր է կնքել «Տոմյուի» հետ։ Դեբյուտը կայացել է 2014 թվականի հուլիսի 6-ին Սանկտ Պետերբուրգի «Դինամոյի» հետ խաղում, որում կարողացել է անձեռնմխելի թողնել թիմի դարպասը։ Ընդհանուր առմամբ, 2014-15 մրցաշրջանում նա Ֆուտբոլի ազգային լիգայի (ՖԱԼ) առաջնությունում մասնակցել է 31 հանդիպման՝ բաց թողնելով 31 գնդակ։

2015 թվականի հունիսի 8-ին «Տոմի» սպորտային տնօրեն Իգոր Կուդրյաշովը հաստատել է, որ Սոլոսինը կլքի ակումբը[5], սակայն 2015 թվականի հուլիսի 1-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել թիմի հետ։ Նա մրցաշրջանը սկսել է որպես թիմի հիմնական դարպասապահ, բայց հետո մրցակցությունը զիջել է ինչպես Օլեգ Չուվաևին, այնպես էլ Ալեքսանդր Կրիվորուչկոյին։ 2016 թվականին՝ նոր գլխավոր մարզիչ Վալերի Պետրակովի՝ «Տոմ» ժամանելուց հետո, Սոլոսինը կրկին դարձել է թիմի հիմնական դարպասապահը։ Մրցաշրջանի վերջում նա երեք հանդիպում է անցկացրել ՖԱԼ-ի առաջնությունում՝ առանց գոլ բաց թողնելու, իսկ երկու փլեյ օֆֆում՝ Պրեմիեր լիգայի ուղեգրի համար «Կուբանի» դեմ խաղում, 11 մետրանոցից միայն մեկ գոլ է բաց թողել և օգնել է թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա։ Պրեմիեր լիգայում «Տոմի» կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2016 թվականի սեպտեմբերի 17-ին «Արսենալի» դեմ՝ առանց գոլ բաց թողնելու։

2017 թվականի հունիսին նա պայմանագիր է կնքել «Անժիի» հետ[6]։ Դեկտեմբերի 14-ին հայտնի Է դարձել, որ Սոլոսինը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Անժի» հետ[7]։

2018 թվականի փետրվարի 12-ին պայմանագիր է կնքել վրացական «Կոլխեթի-1913» ակումբի հետ[8]։ 2018 թվականի ապրիլի 16-ին ժամանակից շուտ խզել է պայմանագիրը՝ ակումբի կազմում 2 հանդիպում անցկացնելով։ 2019 թվականի գարնանը «Արցախի» հավաքականում հանդես է եկել Հայաստանի առաջնությունում, անցկացրել 3 հանդիպում։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում 2005 թվականին հաղթել է Գրանատկինի հուշամրցաշարում և ճանաչվել մրցաշարի լավագույն դարպասապահ[9]։

ՆվաճումներՌուսաստան «Սիբիր»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի գավաթ
    • Եզրափակիչ խաղի մասնակից (1)․ 2010
Ռուսաստան «Տոմ»
  • ՖԱԼ առաջնություն
    • Բրոնզե մեդալակիր (1)․ 2015/16

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպարտակ (Մոսկվա) 2002 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 - 0 0
2003 0 0 0 0 0 0 - 0 0
2004 0 0 0 0 0 0 - 0 0
2005 0 0 0 0 - - 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0 0 0
«Սպարտակ» (Չելենսբիսկ) 2005 Առաջին դիվիզիոն 25 -30 1 -1 - - 26 -31
«Ֆակել» (Վորոնեժ) 2006 13 -19 2 -3 - - 15 -22
«Սատուրն» (Ռեմենսկոյե) 2007 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 - - 0 0
«Չերնոմորեց» 2008 Առաջին դիվիզիոն 31 -27 1 -1 - - 32 -28
«Ուրալ» 2009 33 -29 3 -3 - - 36 -32
«Սիբիր» 2010 Պրեմիեր Լիգա 12 -22 3 -3 3 -7 - 18 -32
Դինամո (Բարնաուլ) 2011-12 Երկրորդ դիվիզիոն 7 -9 0 0 - - 7 -9
«ՍԿԱ Էներգիա» 2011-12 ՖԱԼ 10 -9 0 0 - - 10 -9
2012-13 27 -19 0 0 - 2[Ն 1] -3 29 -22
Ընդհանուր 37 -28 0 0 0 0 2 -3 39 -31
«Ուրալ» (Յակեբուրգ) 2013-14 Պրեմիեր Լիգա 9 -17 1 -0 - - 10 -17
Ընդհանուր (2 մրցաշրջան) 42 -46 4 -3 0 0 0 0 46 -49
«Խիմկի» 2013-14 ՊՖԼ 0 0 0 0 - - 0 0
«Տոմ» 2014-15 ՖԱԼ 31 -31 0 0 - 2[Ն 2] -1 33 -32
2015-16 9 -9 1 -3 - 2[Ն 3] -1 12 -13
2016-17 Պրեմիեր Լիգա 12 -23 0 0 - - 12 -23
Ընդհանուր 52 -63 1 -3 0 0 4 -2 57 -68
«Անժի» 2017-18 Պրեմիեր Լիգա 7 -16 0 0 - - 7 -16
Ընդհանուր գործունեություն 226 -260 12 -14 3 -7 6 -5 247 -286
  1. Երկու խաղ առաջխաղացման փլեյ օֆֆում
  2. Երկու խաղ առաջխաղացման փլեյ օֆֆում
  3. Երկու խաղ առաջխաղացման փլեյ օֆֆում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Алексей Солосин стал игроком «Сибири»». Официальный сайт ФК «Сибирь». 2009 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  4. Протокол матча на сайте РФПЛ
  5. «Спортивный директор «Томи»: «Команду покинут человек 12-13»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  6. ««Анжи» продлил контракт с Григоряном и приобрёл Солосина, Удалого и Мамтова». Чемпионат. 2017 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  7. «ФК «Анжи» расторг контракты». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «Солосин и еще четверо российских игроков перебрались в грузинский клуб». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  9. «ФУТБОЛ. У СВОИХ ВОРОТ». Спорт-Экспресс. 2005 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.

Արատքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Սոլոսին» հոդվածին։