Jump to content

Ալեքսեյ Սավրասենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Սավրասենկո
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1979(1979-02-28)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Կրասնոդար, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Ալեքսեյ Դիմիտրիևիչ Սավրասենկո (ռուս.՝ Алексей Дмитриевич Саврасенко, փետրվարի 28, 1979(1979-02-28)[1], Կրասնոդար, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հանգստի անցած ռուս-հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Նա կենտրոնական խաղացող էր։

Մայրական կողմից հույն լինելով՝ ունեցել է Ռուսաստանի և Հունաստանի երկքաղաքացիություն։ Հունական անձնագրում նրա անունը նշված է Ալեքսիս Ամանաթիդիս (հուն․՝ Αλέξης Αμανατίδης)[2]։

Մասնագիտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսին Սավրասենկոն միամյա պայմանագիր է կնքել «UNICS Kazan»-ի հետ[3], որից հետո՝ 2012 թվականի օգոստոսի 24-ին միամյա պայմանագիր է կնքել «Lokomotiv Kuban Krasnodar»-ի հետ[4]։ 2012-13 մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է պրոֆեսիոնալ բասկետբոլից[5]։

Ազգային հավաքականի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Ռուսաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ անդամ Սավրասենկոն մասնակցել է FIBA 2002 թվականի աշխարհի առաջնությանը։ Նա նաև խաղացել է FIBA Եվրոպայի հետևյալ առաջնություններում՝ Եվրոպայի առաջնություն 2001, Եվրոպայի առաջնություն 2003, Եվրոպայի առաջնություն 2005, և Եվրոպայի առաջնություն 2007։ Եվրոպայի առաջնություն 2007-ում արժանացել է ոսկե մեդալի[6]։

Մրցանակներ և նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2× Հունական լիգայի չեմպիոն (1996, 1997)
  • 2× Հունական գավաթի հաղթող (1997, 2002)
  • 3× Եվրալիգայի չեմպիոն (1997, 2006, 2008)
  • 2× Եռակի թագի չեմպիոն (1997, 2006)
  • 6× Ռուսաստանի առաջնության չեմպիոն (2003, 2004, 2005, 2006, 2007, 2008)
  • 3× Ռուսաստանի գավաթի հաղթող (2005, 2006, 2007)
  • Ռուսական գավաթ MVP (2007)
  • Եվրոգավաթի չեմպիոն (2013)

Ռուսաստանի ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • FIBA EuroBasket 2007

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 FIBA database
  2. ↑ «Sports-Reference.com Aleksey Savrasenko Other name(s): Alexis Amanatidis». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  3. ↑ UNICS KAZAN adds Savrasenko at center.
  4. ↑ «Lokomotiv Kuban adds size with Alexey Savrasenko». Sportando. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. ↑ Алексей Саврасенко официально завершил карьеру. sports.ru (Russian). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. ↑ Savrasenko, Aleksey - Welcome To Euroleague Basketball.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]