Բազմակի քաղաքացիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկրներ, որոնցում բազմակի քաղաքացիություն կա

Բիպատրիդ (լատ.՝ bis-, հուն․՝ -πατρίς, πατρίδος — հայրենիք), հռոմեական օրենսդրության մեջ երկու պետությունների քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձի իրավական կարգավիճակ, որոնցից յուրաքանչյուրը կարող է պահանջել, որ անձը կատարի իր քաղաքացիական բոլոր պարտականությունները: Գոյություն չունի այս կամ այն անձի քաղաքացիությունը կամ քաղաքացիության կարգավիճակը որոշող միջազգային կոնվենցիա։ Սա որոշվում է բացառապես ազգային օրենքներով, որոնք կարող են տարբեր լինել և կարող են հակասել միմյանց[1]։

Ընդհանուր դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն երկրորդ քաղաքացիության, երկքաղաքացիությունը թույլատրվում է ունենալ երկրների միջև համապատասխան պայմանագրային հիմքի առկայությամբ: Յուրաքանչյուր պետություն անձին դիտարկում է, որպես սեփական երկրի քաղաքացի։

Որոշ երկրներ թույլ չեն տալիս երկքաղաքացիություն: Որոշ երկրներ թույլ են տալիս հրաժարվել քաղաքացիությունից, իսկ մյուսները դա չեն անում։ Որոշ երկրներ թույլ են տալիս ընդհանուր երկքաղաքացիություն, իսկ մյուսները թույլ են տալիս երկքաղաքացիություն, բայց միայն սահմանափակ թվով երկրներում։

Շատ երկրներ, որոնք թույլ են տալիս երկքաղաքացիություն, կարող են դեռևս չճանաչել այլ քաղաքացիություն իրենց սեփական տարածքում։ Օրինակ, երկիր մուտք գործելը, ազգային ծառայությունը, քվեարկելու պարտականությունը և այլն[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի վերջը ազգերը հաճախ էին որոշում, թե ում են համարում իրենց քաղաքացիները կամ հպատակները, և չէին ընդունում որևէ այլ ազգություն, որը նրանք ունեին[3][4]:

1867 թվականին ֆենիի ապստամբությունից հետո իռլանդական ծագում ունեցող ամերիկացիները, որոնք մեկնել էին Իռլանդիա՝ մասնակցելու ապստամբությանը և բռնվել, մեղադրվում էին պետական դավաճանության մեջ, քանի որ բրիտանական իշխանությունները նրանց համարում էին բրիտանական հպատակներ։ Դա վրդովեցրել է շատ իռլանդացի ամերիկացիներին, ինչին բրիտանացիները պատասխանել են՝ նշելով, որ, ինչպես և բրիտանական իրավունքը, ամերիկյան իրավունքը նույնպես ճանաչում է հավերժական նվիրվածությունը[5]։

Արդյունքում Կոնգրեսն ընդունել է 1868 թվականի հայրենազրկման մասին օրենքը, որն ամերիկացիներին իրավունք է տվել ազատ հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից: Մեծ Բրիտանիան հետևել է այդ օրինակին՝ ընդունելով նման օրենք, և տարիներ անց ստորագրել է պայմանագիր, որի համաձայն Միացյալ Նահանգների քաղաքացի դարձած բրիտանացի հպատակներն այլևս բրիտանական քաղաքացիություն չեն ունեցել: ԱՄՆ-ի և մի շարք այլ եվրոպական երկրների միջև նույնպես դիվանագիտական միջադեպեր են տեղի ունեցել, կապված իրենց միտման հետ, կոչ անելով տվյալ երկրում բնակված ամերիկացի քաղաքացիներին այցելել իրենց նախկին հայրենի վայրերը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sassen Saskia (2002)։ «17. Towards Post-National and Denationalized Citzenship»։ in Isin Engin F., Turner Bryan S.։ Handbook of Citizenship Studies։ SAGE Publications։ էջ 278։ ISBN 978-0-7619-6858-0 
  2. See, for example, Egyptian nationality law#Dual citizenship
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ virginia անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Spiro Peter J. (1 January 2010)։ «Dual citizenship as human right»։ International Journal of Constitutional Law 8 (1): 111–130։ doi:10.1093/icon/mop035 – via academic.oup.com 
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ virginia2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ virginia3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային
եվրոպական խորհուրդ