Ալեքսեյ Կոստյակովի հուշարձան
![]() Ալեքսեյ Կոստյակովի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°50′08″ հս․ լ. 37°32′58″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 1975 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Նիկոլայ Նիկողոսյան |
Ներկա վիճակը | Կանգուն |
Ալեքսեյ Կոստյակովի հուշարձան (ռուս.՝ Памятник Алексею Костякову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է գիտնական մելիորատոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Լենինի անվան գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Կոստյակովին։ Տեղադրվել է 1975 թվականին Մոսկվայի բնաշինության պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց[1]։ Նախագծի հեղինակներն են Հայաստանի և Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը և Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ, ՄՃԱ պատվավոր անդամ, Մոսկվայի վաստակավոր շինարար, նկարիչների միության անդամ, ճարտարապետ Նիկոլայ Սուկոյանը[2][3][4]։ 2007 թվականին հուշարձանը վերցվել է պետական պաշտպանության տակ[5][6]։ 2014-2015 թվականներին[7][8] հուշարձանը վերանորոգվել է[9][10][11]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրանիտե քանդակը գիտնականին պատկերում է մինչև գոտկատեղ։ Նա ձեռքերով հենվել է ամբիոնին։ Ալեքսեյ Կոստյակովի հայացքն ուղիղ է։ Քանդակը տեղադրված է ուղղանկյունաձև պատվանդանի վրա, որն ունի ցոկոլային հիմք։ Պատվանդանին արված է «Ալեքսեյ Նիկոլաևիչ Կոստյակով» մակագրությունը[3][12][13]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Նիկոլաևիչ Կոստյակովի կիսանդրին տեղադրվել է 1975 թվականին Մոսկվայի բնաշինության պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց։ Գիտնականի հուշարձանը և նրա անունը կրող փողոցը վկայում են գիտության և հայրենիքի առջև նրա ունեցած վաստակը գնահատելու մասին։ Մոսկվայի բնաշինական պետական համալսարանը (նախկինում` Մոսկվայի հիդրոմելիորատիվ ինստիտուտ) ստեղծվել է Գյուղատնտեսական մելիորացիայի պետական ինստիտուտի հիման վրա։ Այս գիտահետազոտական ինստիտուտը (այժմ` Հիդրոտեխնիկայի և մելիորացիայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ), որը Բնաշինության համալսարանի հետ կազմում է շենքերի միասնական համալիր և նույնպես կոչվում է Կոստյակովի անունով, գիտնականի գլխավոր հոգեզավակն է[14]։
1923 թվականին Կոստյակովի ջանքերով հիմնադրվել է Գյուղատնտեսական մելիորացիայի պետական ինստիտուտը։ Գիտնականը նոր գիտական հաստատությունը ղեկավարել է մինչև 1929 թվականը, այնուհետև երկար տարիներ աշխատել է այնտեղ և միաժամանակ դասավանդել Մոսկվայի հիդրոմելիորատիվ ինստիտուտում[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Вестник сельскохозяйственной науки, 1976, էջ 134
- ↑ Вострышев, 2009, էջ 208
- ↑ 3,0 3,1 Кожевников, 1983
- ↑ «Постановление №66-ПП «Об утверждении границ территорий объектов культурного наследия (памятников истории и культуры) регионального значения»»։ АО «Кодекс»։ 2011-03-16։ Վերցված է 2018-07-23
- ↑ Вестник Мэра и Правительства Москвы, 2007, էջ 28
- ↑ «Решение Президиума Московского городского совета народных депутатов (Моссовета) № 84»։ Министерство культуры Российской Федерации։ 1992-07-30։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Пять монументов отреставрируют в Москве в 2014 году»։ Городской информационный канал m24.ru։ 2013-12-20։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Пять монументов отреставрируют в Москве в 2014 году»։ MosDay.ru։ 2013-12-20։ Վերցված է 2018-07-23
- ↑ «В 2015 году в Москве планируется отреставрировать десять памятников монументальной скульптуры»։ MosDay.ru։ 2015-06-11։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Мосреставрация: Десять памятников планируется полностью отреставрировать в 2015 г.»։ Агентство городских новостей «Москва»։ 2015-06-11։ Վերցված է 2018-07-23
- ↑ «В 2015 году в Москве планируется отреставрировать десять памятников монументальной скульптуры»։ Информационный центр Правительства Москвы։ 2015-06-11։ Վերցված է 2018-07-23
- ↑ Шокарев, Вострышев, 2018, էջ 386
- ↑ Департамент культурного наследия города Москвы (2016)։ «Костяков А. Н.»։ Узнай Москву։ Վերցված է 2018-07-23
- ↑ 14,0 14,1 «Памятник А.Н. Костякову»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вестник Мэра и Правительства Москвы // ОАО «Объединенная редакция изданий Мэра и Правительства Москвы» : Журнал. — 2007. — № 10. — С. 112.
- Министерство сельского хозяйства, Всесоюзная академия сельскохозяйственных наук имени В.И. Ленина Вестник сельскохозяйственной науки. — в: Издательство Министерства сельского хозяйства СССР, 1976. — Т. 1—6.
- Вострышев М. И. Москва: все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8
- Кожевников Р. Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983. — 318 с.
- Шокарев С., Вострышев М. Вся Москва от А до Я. — 2018. — ISBN 5041013799, 9785041013790