Ալեքսեյ Դոմբրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Դոմբրովսկի
հունվարի 19, 1882(1882-01-19) - ապրիլի 22, 1952(1952-04-22) (70 տարեկան)
ԶորատեսակԽորհրդային նավատորմ
Կոչում2-րդ կարգի կապիտան
Հրամանատարն էրԿապիտան Իզիլմետև և Poltava?
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Battle off Ulsan? և Ice Cruise of the Baltic Fleet?
ԿրթությունԾովային կադետական դպրոց
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Order of St. Anna 2nd class with swords Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Order of St. Anne 3rd class with swords and bow Order of Saint Stanislaus (House of Romanov) Իշխան Դանիլո I-ի շքանշան և Russo-Japanese War Medal

Ալեքսեյ Վլադիմիրովիչ Դոմբրովսկի (ռուս.՝ Алексей Владимирович Домбровский, հունվարի 19, 1882(1882-01-19) - ապրիլի 22, 1952(1952-04-22)), ռուս խորհրդային զորապետ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Սև և Ազովի ծովերի Ծովային ուժերի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականին ավարտել է Ծովային կադետական կորպուսը, 1909 թվականին՝ ականային սպայական դասընթացները և 1914 թվականին՝ Ծովային ակադեմիան[1]։ Մասնակցել է 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին, որպես «Ռոսիա» հածանավի սպա, 1904 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցած մարտում ծանր վիրավորվել է։

Այնուհետև ծառայել է Բալթիական նավատորմի Ականային դիվիզիայում։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Բալթիկայի մարտերին։ 1914-1915 թվականներին եղել է «Մոսկվիտյանին» էսկադրոնային ականակրի հրամանատար[2], 1917 թվականի մարտի 1-ին որպես 2-րդ կարգի կապիտան «Կապիտան Իզիլմետև» ականակրի հրամանատար[3], իսկ հունիսին` «Պոլտավա» գծանավի հրամանատար։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է բոլշևիկների կողմը և մնացել իր պաշտոնին։ 1917 թվականի դեկտեմբերին մասնակցել է Ցենտրոբալթի 4-րդ գումարման կողմից առանձնացված հանձնաժողովի աշխատանքներին, որի կողմից մշակվել են նավատորմի դեմոկրատացման և զինծառայողների իրավունքների համահարթեցման մասին դեկրետները[4]։ Մասնակցել է 1918 թվականի Բալթիական նավատորմի Սառցային արշավանքին։ 1918 թվականի հուլիսից եղել է գծանավերի 1-ին բրիգադի հրամանատար, իսկ 1919 թվականի փետրվարից` Բալթիական նավատորմի շտաբի պետ։ Մասնակցել է Պետրոգրադի վրա Յուդենիչի զորքերի հաձակման ետ մղման կազմակերպմանը։ 1920 թվականի ապրիլի 24-ին նշանակվել է Սև և Ազովի ծովերի Ծովային ուժերի հրամանատար և կազմակերպել նրանց մարտական գործողությունները Սպիտակ նավատորմի դեմ` ապահովելով Հարավարևմտյան, Կովկասյան և Հարավային ռազմաճակատների մերձծովյան ուղղությունները[1]։

Քաղաքացիական պատերազմից հետո 1921-1925 թվականներին եղել է Հանրապետության Ծովային շտաբի պետ, 1925-1926 թվականներին` նավատորմի հրամանատարական կազմի կատարելագործման հատուկ դասընթացների ղեկավարի տեղակալ, իսկ 1926-1928 թվականներին` Ռազմա-ծովային ուժերի ակադեմիայի պետի տեղակալ։ 1930 թվականից եղել է պահեստազորում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Гражданская война в США — Йокота / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1979. — С. 234. — (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 3).
  2. Граф Г.К. Императорский Балтийский флот между двумя войнами. 1906–1914 — С.-Пб.: БЛИЦ, 2006, 336 с.
  3. Список судов Балтийского флота к 1 марта 1917 г.
  4. Декрет о демократизации флота

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гражданская война в США - Йокота / [под общ. ред. Н. В. Огаркова]. - М.։ Военное изд-во М-ва обороны СССР, 1979. - 678 с. - (Советская военная энциклопедия։ [в 8 т.] ; 1976-1980, т. 3).
  • Григорович И. К. Воспоминания бывшего морского министра. Кронштадт-Москва։ Морская газета, Кучково поле, 2005. ISBN 5-86090-122-4