Ալեքսանդր Ֆադեևի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ֆադեևի հուշարձան
Ալեքսանդր Ֆադեևի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործVladimir Alexeyevich Fyodorov?
Ստեղծում1973
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏվերսկի շրջան
Շինության ձևհուշարձան
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակՄԺՕ № 7737655000
 Monument to Alexander Fadeev in Moscow Վիքիպահեստում

Ալեքսանդր Ֆադեևի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Фадееву), քանդակային հուշահամալիր՝ նվիրված խորհրդային գրող Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ֆադեևին (1901-1956 թթ.) և նրա «Ջախջախում» և «Երիտասարդ գվարդիա» ստեղծագործությունների հերոսներին։ Տեղադրվել է Մոսկվայում, Պիոներների և դպրոցականների պալատի դիմաց, Միուսկայա հրապարակում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Վլադիմիր Ֆեոդորովը և ճարտարապետներ Մ. Ե. Կոնստանտինովը, Վ. Ն. Ֆուրսովը[1]։ Հուշարձանը հայտնաբերված մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ ունի[2]։

Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1973 թվականի հունվարի 25-ին։ Բացման խոսքով հանդես է եկել Մոսկվայի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Պրոմիսլովը։ Այնուհետև ԽՍՀՄ Գրողների միության վարչության առաջին քարտուղար Գեորգի Մարկովը խոսել է Ալեքսանդր Ֆադեևի գործունեության մասին։ Արարողությանը ներկա են գտնվել նաև ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամներ Պ. Ն. Դեմիչևը և Մ. Ս. Սոլոմենցևը[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակային հուշահամալիրը գտնվում է գրանիտե բլոկներով հարթակում, որի կենտրոնում գորշ գրանիտե պատվանդանի վրա Ալեքսանդր Ֆադեևի բրոնզե արձանն է։ Գրողը պատկերված է ամբողջ հասակով, աջ ձեռքում գիրք ունի։ Քանդակագործը արձանը կերտել է Ֆադերին բնորոշ դիրքով։ Կենտրոնական քանդակի ձախ կողմում են գտնվում «Ջախջախում» վեպի հերոսները։ Լևինսոնի և Մետելիցայի բրոնզե ձիու ֆիգուրները սլանում են, կարծես պատրաստվում են ճակատամարտի։ Աջ կողմում հինգ կոմերիտականներն են՝ «Երիտասարդ գվարդիայի» ընդհատակյա կազմակերպության անդամները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Кожевников Р. Ф. Памятник Фадееву А. А. // Скульптурные памятники Москвы. — М.: Московский Рабочий, 1983.
  2. Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
  3. Памятник Александру Фадееву(չաշխատող հղում) // «Огонёк» от 3 февраля 1973