Տյումենև Ալեքսանդր Իլյիչ (ռուս.՝ Александр Тюменев Ильич, օգոստոսի 12 (24), 1880, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 1, 1959(1959-06-01)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] և Կոմարովո[2]), խորհրդային պատմաբան։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1904)։ 1928– 1931 թվականներին՝ Կոմունիստական ակադեմիայի Լենինգրադի բաժանմունքի, 1931–1938 թվականներին՝ Նյութական մշակույթի պատմության ակադեմիայի գիտաշխատող։ Ուսումնասիրությունները վերաբերում են Հին Հունաստանի, Հին Հռոմի և հինարևելյան ժողովուրդների պատմությանը, պատմության մեթոդաբանությանն ու սոցիոլոգիային։ Հեղինակ է անտիկ աշխարհի հասարակության պատմության առաջին մարքսիստ, աշխատությունների, որոնցում Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմությունը դիտել է որպես մեկ միասնական ստրկատիրական հասարակարգի պատմություն՝ զարգացման իրենց յուրահատկություններով և «Հին Շումերի պետական տնտեսությունը» (1956) մեծ երկիր, որտեղ բացահայտել է հին արլ. հասարակությունների սոցիալ տնտական հարաբերությունները։ Համեմատելով հին արլ. և անտիկ հասարակությունների պատմությունը, Տյումենևը եզրակացրել է, որ դրանք ստրկատիրական կարգի իրարից տարբեր երկու տիպեր են։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է միկենյան հասարակության սոցիալական պատմության հարցերով։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 24)։