Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Տագանրոգ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (այլ կիրառումներ)
![]() Պուշկինի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 47°12′47″ հս․ լ. 38°56′25″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Տագանրոգ |
Կառուցվել է | 1986 |
Կառուցել է | Գեորգի Ներոդա |
Ներկա վիճակը | կանգուն |
Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Пушкину), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Պուշկինի առափում, որը տեղադրվել է 1986 թվականին։ Հուշարձանի քանդակագործն է Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Գեորգի Ներոդան, ճարտարապետը` Պյոտր Բոնդարենկոն։
Հուշարձանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նյութ` բրոնզ
- Քանդակագործ` Գեորգի Ներոդա
- Ճարտարապետ` Պյոտր Բոնդարենկո («Սպեցպրոյեկտռեստավրացիա» ինստիտուտ)[1]
Հուշարձանի պատվանդանը բետոնե է, այն երեսպատված է գրանիտե սալիկներով։ Բանաստեղծը պատկերված է բնական հասակով[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը կառուցվել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի` 1820 թվականի հունիսին Տագանրոգ կատարած այցի փաստը հավերժացնելու նպատակով։ Ալեքսանդր Պուշկինը եղել է Ռոստովի մարզի Նովոչերկասկ, Ակսայ, Դոնի Ռոստով և Տագանրոգ քաղաքներում։ Տագանրոգում ցերեկը նա զբոսնել է առափում, եղել Դուբկիում, զբոսանավով շրջել է ծովով, իսկ երեկոյան ներկա է եղել իր պատվին տրված ճաշին։ Բանաստեղծը գիշերել է քաղաքագլխի տանը (Հունական փողոց, 40), ինչի մասին վկայում է այդ շենքի պատին փակցված հուշատախտակը[2]։
Ի սկզբանե հուշարձանը տեղադրվել էր դեմքով դեպի Պուշկինյան առափ, նրա առանցքին, Քարե աստիճաններից 10-15 մետր դեպի հյուսիս-արևմուտք։
2002 թվականին Պուշկինյան առափը վերակառուցելու և Տագանրոգի 300-ամյակի հուշարձանը տեղադրելու կապակցությամբ Պուշկինի հուշարձանը տեղափոխվեց 150 մետր դեպի յախտ-ակումբ[3]։ Տեղափոխելու ժամանակ հուշարձանի նախկին ուղղանկյուն պատվանդանը փոխարինեցին կլորով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Киричек М. С. Памятник Пушкину на Пушкинской набережной // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 542.
- ↑ 2,0 2,1 «Памятник Пушкину в Таганроге»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-07-ին։ Վերցված է 2017 Ապրիլ 8
- ↑ Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 41.