Jump to content

Ալեքսանդր Պարխոմենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Յակովլևիչ Պարխոմենկո
Александр Яковлевич Пархоменко
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24, 1886
ԾննդավայրՈւկրաինա Ուկրաինա
Մահացել էհունվարի 3, 1921
Մահվան վայրԲուզովկա, Buzovka Volost, Tarashcha Uyezd, Կիևի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ՄասնագիտությունԶինվորական
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Alexandr Parkhomenko Վիքիպահեստում

Ալեքսանդր Յակովլևիչ Պարխոմենկո (ուկրաիներեն՝ Олександр Якович Пархоменко, ռուս.՝ Александр Яковлевич Пархоменко), (1886—1921), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի (1918—1920) մասնակից։ Բոլշևիկյան կուսակցության անդամ 1904 թվականից։

1905-1907 թվականներին կազմակերպել է մարտական դրուժինա, ղեկավարել Մակարով Ցար գյուղի (Ուկրաինա) գյուղացիական ապստամբությունը։ Բազմիցս ձերբակալվել է։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ժամանակ Մոսկվայում բոլշևիկյան զինվորների հետ հարձակվել է ոստիկանական տեղամասի վրա, այն զինաթափել։ Այնուհետև Լուգանսկում կազմակերպել է կարմիր գվարդիայի ջոկատներ, մասնակցել Դոնբասում խորհրդային օկուպացիայի հաստատմանը, ինչպես նաև Կենտրոնական ռադայի դեմ պայքարին։ Աչքի է ընկել 1918 թվականի ամռանը գերմանական ուժերի դեմ մարտերում և Ցարիցինի պաշտպանության ժամանակ։ 1919 թվականի դեկտեմբերից եղել է Առաջին հեծյալ բանակի ՌՀԽ-ի հատուկ լիազորը, 1920 թվականի ապրիլից՝ 14-րդ հեծյալ դիվիզիայի պետ։

Զոհվել է մախնոյականների դեմ մարտում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։