Ալեքսանդր Նևսկու տաճար (Նիժնի Տագիլ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Նևսկու տաճար (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Նևսկու տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նիժնի Տագիլ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Նիժնի Տագիլի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1862 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Ճարտարապետական ոճ | ռուս-բյուզանդական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1862 |
Saint Alexander Nevsky Church (Nizhny Tagil) Վիքիպահեստում | |
anevsly-ntagil.cerkov.ru |
Ալեքսանդր Նևսկու տաճար (ռուս.՝ Храм Александра Невского), Ռուս ուղղափառ եկեղեցու Նիժնիտագիլյան թեմի տաճար Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքի Լենինսկի շրջանում։ Կառուցվել է Վերսովա բլրի վրա` Ստարայա Գալյանկա շրջանի մասնավոր հատվածում, Տագիլ լճից ոչ հեռու։ Գտնվում է Սովխոզնայա 5 հասցեում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիժնի Տագիլում Ալեքսանդր Նևսկու տաճարը հիմնադրվել է 1862 թվականի օգոստոսի 6-ին, գյուղացիների ճորտատիրական իրավունքից ազատագրման պատվին[1][2]։ 1877 թվականի դեկտեմբերի 6-ին անվանվել է իշխան Ալեքսանդր Նևսկու անունով։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ տաճարի շենքը երկու անգամ վնասվել է հրետանային ռմբակոծություններից։ Մինչև 1931 թվականը տաճարը եղել է գրիգորյան, 1931-1935 թվականներին` Նիժնի Տագիլի եպիսկոպոսի տաճար։ 1940 թվականին խորհրդային իշխանությունները փակել են տաճարը։ Այն հավատացյալ ժողովրդին է վերադարձվել 1989 թվականին, նույն տարում եկեղեցին նորից օծվել է։ 1940-1950 թվականներին տաճարի շենքն օգտագործվել է որպես պահեստ, 1950 թվականից դատարկվել է և աստիճանաբար ավերվել։
Այժմ տաճարը գործում է, այնտեղ կա կիրակնօրյա դպրոց և ուղղափառ գիմնազիա։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Նևսկու տաճարը գտնվում է Վերեսովյան լեռան վրա, Հին Գալյանկայի շրջանի մասնավոր հատվածում և լավ տեսանելի է քաղաքի կենտրոնում գտնվող Տագիլ լճակի ափերից։ Ալեքսանդր Նևսկու տաճարը քարից է, հինգ գմբեթանի, կառուցված է ռուս-բյուզանդական ճարտարապետության շատրովյան ոճով, իրենից ներկայացնում է միասնական համալիր, որն արևմտյան կողմից ուղղանկյուն ելուստով ուղղված է դեպի գավիթը, իսկ արևելյան կողմից՝ կիսաշրջանաձև դեպի զոհասեղանը։ Հյուսիսային և հարավային ճակատները միջնամասում ունեն աննշան ելուստներ։ Տաճարի պատերը, շքամուտքը և ցանկապատը սվաղված են և ներկված են բեժ գույնի։ Տանիքը, գմբեթները, սանդղամուտքի ծածկն ու մետաղական դարպասները ներկված են մուգ կանաչ գույնով։
Պատերը բաժանված են հարկաշարքի բարձրությամբ երկու ոչ միատարր երիզված սանդղակավոր քառանկյուն հարթ որմնասյուների միջնատախտակներով։ Լուսամուտախորշերը երկարաձիգ կամարային են, շքամուտքերը զարդարված են ողնափայտե կամարներով։ Տաճարը պսակված է վրանանման հինգ գլուխներով, կենտրոնական գլուխը բարձրանում է խոշոր հատված վրանով, իսկ զանգակատան անկյունային գլուխները գտնվում են քառանիստ թափանցկ հիմքերի վրա և պսակված են ոչ մեծ վրանաձև փոքրիկ գմբեթներով։ Բոլոր հինգ գլուխներն ունեն սոխաձև գմբեթներ` ոսկեզօծ խաչերով։ Ներսից չորս հզոր ենթագմբեթային սյուների վրա գտնվում են քառակուսի շինություններ, որտեղից էլ աստիճանները տանում էին զանգակատուն։
Տաճարի տարածքում գտնվում է փոքրիկ մեկ հարկանի վեցանկյուն գերանակապ տնակ-կողաշենք, որը ծառայում է պահպանության և օժանդակ կարիքների համար։ Կողաշենքի տանիքի փոքրիկ գմբեթի վրա կա ոսկեզօծ խաչ, իսկ տանիքի գույնն ավելի պայծառ է տաճարի տանիքի համեմատ։ Կողաշենքի մոտ կա մի փայտյա շինություն, որը ծառայում է որպես պահեստ։ Տաճարի տարածքը գտնվում է բարձունքի վրա, որն ամրացված է քարե շարվածքով և շրջապատված քարե բարձր պարսպով և դրա վրա գտնվող մետաղական ցանկապատով։ Տաճարն ունի երեք մուտք, գլխավոր, որը գտնվում է արևելյան կենտրոնական մուտքի դիմաց և եզրապատված է եռակի քարե կամարով, երկրորդ մուտքը գտնվում է հյուսիսային կողմում, որտեղից էլ աստիճանները իջնում են դեպի քարե շարվածքի խորքը, այնուհետև Վերեսովոյ բլրի լանջով դեպի կիրակնօրյա դպրոցի շենքը, երրորդ մուտքը համարվում է տեխնիկական և սովորաբար փակ է լինում, օգտագործվում է տաճարի աշխատակիցների կողմից տնտեսական կարիքների համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Соборы и храмы города». historyntagil.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Церковь Александра Невского, 1862 г.».