Ալեքսանդր Մյասնիկովի հուշարձան
Ալեքսանդր Մյասնիկովի հուշարձան | |
---|---|
Ալեքսանդր Մյասնիկովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1973 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Բասմաննի շրջան |
Շինության ձև | Կիսանդրի |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Central Administrative Okrug Վիքիպահեստում |
Ալեքսանդր Մյասնիկովի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Мясникову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային թերապևտ և ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Մյասնիկովին (1899 - 1965)։ Տեղադրվել է 1973 թվականի հունվարի 29-ին Մոսկվայի սրտաբանության ինստիտուտի մոտ։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Մ. Պ. Օլենինը և ճարտարապետ Վիկտոր Վալերիանովիչ Կալինինը[1][2][3]։ 1992 թվականին կիսանդրին ճանաչվել է տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[4]։
Հուշարձանի հասցեն` ք. Մոսկվա, Պետրովերիգսկի նրբանցք, 10։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնզե կիսանդրին տեղադրված է գրանիտե բարձր պատվանդանն, որի վրա արված է հիշատակային գրություն. «Ալեքսանդր Լեոնիդովիչ Մյասնիկով»։ Քանդակն արցված է դիմանկարային մեծ նմանությամբ[5][6][7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը տեղադրվել է 1973 թվականի հունվարի 29-ին` խորհրդային թերապևտ և ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Մյասնիկովի (1899 - 1965) պատվին։ Մյասնիկովի հիմնական աշխատությունները նվիրված են սրտանոթային հիվանդությունների հարցերին. հիպերտոնիա, աթերոսկլերոզ, կորոնարային անբավարարություն, լյարդի և լեղուղիների հիվանդություններ, վարակիչ հիվանդություններ։ Նա կատարել է աթերոսկլերոզի` աշխարհում առաջին դասակարգումը։ Թերապևտների համառուսաստանյան միության կազմակերպիչներից է և առաջին նախագահը, օտարերկրյա գիտական բժշկական բազմաթիվ ընկերությունների պատվավոր անդամ, միջազգային թերապևտիկ ընկերության նախագահության անդամ, «Ոսկե ստետոսկոպ» միջազգային մրցանակի դափնեկիր։ Ալեքսանդր Լեոնիդովիչ Մյասնիկովը ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, ԽՍՀՄ ծովային նավատորմի գլխավոր թերապևտը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вестник Мэра и Правительства Москвы, 2007, էջ 27
- ↑ Вострышев, 2009, էջ 271
- ↑ Клюкин, Мясникова, 1979, էջ 13
- ↑ «Решение Президиума Московского городского совета народных депутатов (Моссовета) № 84 «О памятниках истории и культуры г. Москвы»». Министерство культуры Российской Федерации. 1992 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Кожевников, 1983
- ↑ Шокарев, Вострышев, 2018, էջ 516
- ↑ Памятники монументального искусства Москвы, 2016, էջ 26
- ↑ «Памятник кардиологу А. Л. Мясникову».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вестник Мэра и Правительства Москвы // ОАО «Объединенная редакция изданий Мэра и Правительства Москвы» : Журнал. — 2007. — № 10. — С. 351.(չաշխատող հղում)
- Вострышев М. И. Москва: все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8
- Клюкин И. И., Мясникова Е. Н. Лев Леонидович Мясников, 1905—1972. — М.: Наука, 1979. — 116 с.
- Кожевников Р. Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983. — 318 с.
- Памятники монументального искусства Москвы / Департамент культурного наследия г. Москвы. — М.: «Милк Эдженси», 2016. — 404 с. — ISBN 978-5-9907078-1-8
- Шокарев С., Вострышев М. Вся Москва от А до Я. — 2018. — ISBN 5041013799