Ալեքսանդր Մանտիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մանտիցկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 6, 1955(1955-11-06) (68 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Ալեքսանդր Մանտիցկի (ռուս.՝ Александр Викентьевич Мантыцкий, նոյեմբերի 6, 1955(1955-11-06)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1984 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է հինդի և անգլերեն լեզուներին։

  • 1984-1989 թվականներ՝ Նեպալում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1991-1996 թվականներին Կարաչիում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության աշխատակից։
  • 1998 թվականից մինչև 2002 թվականը Հնդկաստանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
  • 2003 թվականից մինչև 2004 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 2004-2005 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 2005 թվականից մինչև 2010 թվականը Մումբայում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 2010 թվականից մինչև 2011 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 2010-2014 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2014 թվականի նոյեմբերի 18-ից Աֆղանստանում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2016 թվականի հուլիսի 8)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 18.11.2014 № 727 «О назначении Мантыцкого А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Исламской Республике Афганистан»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. «О присвоении дипломатических рангов». www.mid.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]