Ալեքսանդր Կորոտաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կորոտաև
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1992(1992-07-15)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Հասակ 168 սանտիմետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Ակադեմիա Կոնոպլյովա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2012 Ռուսաստան Ակադեմիա (Տոլյատտի) 70 (41)
2013—2014 Ռուսաստան Ռոտոր 25 (1)
2014—2016 Ռուսաստան Սոկլո 66 (13)
2016—2017 Ռուսաստան Ենիսեյ 12 (0)
2017  Ռուսաստան Դինամո (ՍՊ) 10 (2)
2017 Ռուսաստան Դինամո (ՍՊ) 22 (3)
2018—մ․հ․ Ռուսաստան Ռոտոր 48 (3)
2019—մ․հ․  Ռուսաստան Չայկա 18 (3)
Ազգային հավաքական
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26.2.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 28.07.2019

Ալեքսանդր Կորոտաև (ռուս.՝ Александр Коротаев, հուլիսի 15, 1992(1992-07-15)[1], Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Չայկա» ակումբի հարձակվող[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսնադր Կորոտաևը ծնվել է 19992 թվականի հուլիսի 15-ին Տագանրոգում։ Կոնոպլյովի անվան Ակադեմիայի սան է, որտեղ նա ընդգրկվել է ավագ եղբոր և հոր (ֆուտբոլային մարզիչ) հետ[3]։ Պրոֆեսինալ կարիրան սկսել է ՊՖԼ «Ակադեմիա» ակումբում, որի կազմում նորամուտը կատարել է 2010 թվականի ապրիլի 25-ին «ՍՕՅՈՒԶ-Գազպրոմ» ակումբի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով խաղի 60-րդ րոպեին։ 2013 թվականին հունվարի 18-ին պայմանագիր է կնքել ՖԱԼ «Ռոտոր» ակումբի հետ, որտեղ ժամանկին հանդես էր եկել։ 2014 թվականի ամռանը տեղափոխվել է լիգայի մեկ այլ ակումբ, Սարատովի «Սոկոլ», որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան։ 2016 թվականի ամռանը դարձել է Կրասնոյարսկի «Ենիսեյ» ակումբի խաղացող, որտեղ անցկացրել է 12 հանդիպում։ 2017 թվականի փետրվարի 4-ին վարձավճարով տեղափոխվել է ՊՖԼ «Սպարտակ» (Սանկտ Պետերբուրգ) ակումբ, որի հետ դարձել է «Արևմուտք» տարածաշրջանի հաղթող և ստացել հնարավորություն խաղալ ՖԱԼ-ում։ Մրցաշրջանի ավարտին ակումբի հետ կնքել է լիարժեք պայմանագիր։ 2017 թվականի դեկտեմբերի 11-ին վերադարձել է «Ռոտոր»[4]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 26-ին կատարել է նորամուտը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում՝ 2015 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Անդորրայի հավաքականի դեմ խաղում, որտեղ անցկացրել է խաղի ամբողջ 90 րոպեն և 18-րդ րոպեին աչքի է ընկել գոլով[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Դինամո» ՍՊ

  • ՊՖԼ առաջնության հաղթող («Արևմուտք» տարածաշրջան) - 2016/2017

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՊՖԼ «Ուրալ-Պովոլժե» տարածաշրջանի լավագույն ռմբարկու - 2011/2012 (25 գոլ)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Ստանիսլավ Յուրևիչ Կորոտաև (ծնվել է 1966 թվականին), ֆուտբոլային մարզիչ։ Աշխատել է «Զենիթ-Իժևսկ», «Չերտանովո», Կոնոխլյովի անվան Ակադեմիա ակումբներում, ինչպես նաև Ռուսաստանի մինչև 15 տարեկանների հավաքականում։
  • Եղբայրը՝ Եվգենի Կորոտաև (ծնվել է 1989 թվականին), 2006 թվականին մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող։ Եզրափակչում հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ խփել է որոշիչ գնդակը[6]։ Հանդես է եկել ՊՖԼ ակումբներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Александр Коротаев — Чемпионат
  3. Александр Коротаев: уровень в молодежке «Спартака» слабее, чем во Второй лиге " Футбол России
  4. «Коротаев переходит в «Ротор-Волгоград» — Главные новости — Новости — Сайт футбольного клуба «Ротор» и Академии «Ротор», Волгоград». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  5. «Александр Коротаев дебютировал в молодежной сборной России — Главные новости — Новости — Сайт футбольного клуба «Ротор» и Академии «Ротор», Волгоград». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  6. «Russian national youth team (1989-born)». Rusteam.permian.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.