Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձան (Դոնի Ռոստով)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձան (այլ կիրառումներ)
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Բարձրություն | 2,5 մետր |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | կանգուն |
![]() | |
---|---|
![]() |
Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձանի բացման արարողության լուսանկարներ |
Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Ханжонкову), ռուս կինեմատոգրաֆիստ Ալեքսանդր Ալեքսեևիչ Խանժոնկովի հուշարձանը, որը բացվել է 2016 թվականի օգոստոսի 24-ին[1] Դոնի Ռոստովի Բուդյոննու պողոտայում։ Հեղինակը ռոստովցի քանդակագործ Սերգեյ Օլեշնյան է[2]։ Բացման արարողությանը ներկա են եղել անվանի դերասաններ և հեռուստահաղորդավարներ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինեմատոգրաֆիստ Ալեքսանդր Խանժոնկովի հուշարձանը ստեղծելու գաղափարը պատկանում է լրագրող Լյուբով Սուրկովային[4]։ Նա այդպիսի առաջարկով դիմեց քաղաքային վարչակազմին, և այնտեղ գաղափարը արժանացավ աջակցության։ Սկսվեց աշխատանքը էսքիզների վրա։ Ստեղծվեց երկու վերջնական էսքիզ, որոնցից մեկը կյանքի կոչվեց։ Քանդակագործ ընտրվեց Սերգեյ Օլեշնյան[3], պատվանդանը պատրաստել է Յուրի Դվոռնիկովը[4], սակայն նրանցից բացի ներգրավված են եղել այլ ճարտարապետներ և քանդակագործներ ևս[3].։
Քանդակը տեղադրելու վայրը պատահականորեն չի ընտրված. այն գտնվում է Ալեքսեևյան վարժարանի շենքի դիմաց, որտեղ սովորել է ռեժիսոր և սցենարիստ Խանժոնկովը, իսկ այդ վայրից ոչ հեռու գտնվում է կինոստուդիան[1]։ Նախատեսվում է տեղադրել նաև երկու հուշատախտակ. մեկն այն շենքի պատին, որտեղ սովորել է ռեժիսորը, և մյուսն այնտեղ, որտեղ նա առաջին անգամ դիտել է կինո։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինավուրց կինոխցիկով Խանժոնկովի քանդակը ձուլված է բրոնզից։ Պատվանդանի բարձրությունը 2 մետր է, քանդակինը` 2,5 մետր։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել մոտիվացիոն կինոյի Bridge of Arts միջազգային փառատոնի առաջին օրը[2]։ Քանդակի բացմանը ներկա են եղել դերասանուհիներ Իրինա Բեզրուկովան և Իրինա Բաբենկոն, հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը, պրոդյուսեր Ալան Դեպարդյեն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 В Ростове-на-Дону открыли памятник Ханжонкову
- ↑ 2,0 2,1 «В Ростове-на-Дону открыли памятник пионеру русского кино Ханжонкову». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Ростов-на-Дону: памятник «пионеру русского кинематографа» Ханжонкову готов
- ↑ 4,0 4,1 «В Ростове-на-Дону открыт памятник пионеру русского кинематографа Александру Ханжонкову». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.