Ալեքսանդր Լալայան
Jump to navigation
Jump to search
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Լալայան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ծնվել է | օգոստոսի 22, 1925 |
---|---|
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 28, 1983 (57 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և հոգեբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Աշխատավայր | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ |
Վիքիդարան | Ալեքսանդր Լալայան |
Ալեքսանդր Արծրունու Լալայան (օգոստոսի 22, 1925, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, հոգեբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1987): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Լալայանը ծնվել է Լենինականում: 1946 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1949 թվականին՝ Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1954-1983 թվականներին եղել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հոգեբանության և մանկավարժության ամբիոնի վարիչ: Աշխատանքները վերաբերում են բժշկության պատմությանը, սպորտի հոգեբանությանը, ռուս-հայկական բժշկագիտական կապերի պատմությանը և այլն[1][2]: 1976 թվականից սպորտի հոգեբանության եվրոպական դաշնության անդամ[3]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաչատուր Աբովյանի անվան մեդալ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էմոցիոնալ հիշողությունը սպորտում (Մեթոդական նամակ) 1958 թ.:
- Սպորտային մրցման հոգեբանական հարցեր, Երևան, 1959 թ.:
- Ակնարկներ բասկետբոլի հոգեբանության վերաբերյալ, 1960 թ.:
- Մարզիչը և սպորտսմենը, Երևան, 1962 թ.:
- Բասկետբոլիստի կամային որակները, Երևան, 1963 թ. (համահեղինակ):
- Սպորտի հոգեբանություն, Երևան, 1966 թ.:
- Դպրոցը և պրոֆեսիոնալ կողմնորոշումը, Երևան, 1977 թ. (համահեղինակ):
- Դպրոցականի պրոֆեսիոնալ կողմնորոշումն ընտանիքում, 1979 թ., Երևան:
- Դասախոսական վարպետության հոգեբանական հարցերը, Երևան, 1980 թ.:
- Психологическая подготовка спортсмена, 1985 թ..
- Բժշկական գենետիկայի խնդրագիրք, Երևան, 1989 թ. (համահեղինակ):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Լալայան, Ալեքսանդր Արծրունու»։ haygirk.nla.am։ Վերցված է 2016-10-22
- ↑ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան, Լալայան, Ալեքսանդր Արծրունու, 1925-1983 (Personal Name)»։ opac.flib.sci.am։ Վերցված է 2016-10-22
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Կատեգորիաներ:
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 28 մահեր
- 1983 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժիշկներ այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ հոգեբաններ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ