Ալեքսանդր Երիցյան (անասնաբույծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Երիցյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Երիցյան
Ծնվել էապրիլի 12 (25), 1904
ԾննդավայրԿալինինո, Հայաստան
Մահացել էապրիլի 5, 1968(1968-04-05) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1935)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունանասնաբույծ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ալեքսանդր Գրիգորի Երիցյան (ապրիլի 12 (25), 1904, Կալինինո, Հայաստան - ապրիլի 5, 1968(1968-04-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Երիցյանը ծնվել է 1904 թվականի ապրիլի 12(25)-ին Վորոնցովկա գյուղում (այժմ՝ քաղաք Տաշիր)։ 1935 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1943-1946 թվականներին եղել է ՀԽՍՀ հողժողկոմի տեղակալ, 1949-1953 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուծության ամբիոնի վարիչ, 1953-1956 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության գիտության գլխավոր վարչության պետ, 1956-1965 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի բաժանմունքի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանի գյուղատնտեսության տեղաբաշխման և մասնագիտացման, տավարաբուծության զարգացման հարցերին։

Ալեքսանդր Երիցյանը մահացել է 1968 թվականի ապրիլի 5-ին Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքի արտադրողականության բարձրացումը անասնապահության բնագավառում, Ե., 1961:
  • Անասնաբուծության արդյունավետության բարձրացման ուղիները, Ե., 1965:
  • Նյութական խրախուսանքը գյուղատնտեսության մեջ, Ե., 1971:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։