Ալեքսանդր Ենգոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Ենգոյան
Ծնվել էփետրվարի 1, 1950(1950-02-01)[1] (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1972)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր

Ալեքսանդր Փայլակի Ենգոյան (փետրվարի 1, 1950(1950-02-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր։

Պրոֆեսոր Փայլակ Ենգոյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1976-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորանտ, 1986-1996 թվականներին՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1996-2006 թվականներին՝ ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ։ 2006 թվականից զբաղեցնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բնապահպանության և բուսաբանության ամբիոնի վարիչի և բույսերի պաշտպանության և պեստիցիդների սինթեզի լաբորատորիայի վարիչի պաշտոնները։ «Journal of Heterocyclic Chemistry» և «Heteroatom Chemistry» քիմիական ամսագրերի խմբագիրն է[2]։

2009 թվականից Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է, 2012 թվականից՝ Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՄԱԿ-ի միջավայրի էկոլոգիապես կայուն կառավարման և տեխնիկական փոխօգնության ծառայության հայկական խմբի փորձագետ, ՄԱԿ-ի և Հայաստանի միջև քիմիական գիտությունների բնագավառում փոխգործակցության խմբի փորձագետ, ՆԱՏՕ-ի հայտարարած գիտություն խաղաղության համար օտարերկրյա դիտարկման փորձագիտական խմբի անդամ։, Միջազգային գիտատեխնիկական ընկերակցության անդամ[3]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվոգրով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2846
  2. Енгоян Александр Пайлакович
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ աշխատակիցներին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ պարգևներ շնորհելու մասին