Ալեքսանդր Դուդիշկին
Ալեքսանդր Դուդիշկին | |
---|---|
հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1881 - փետրվարի 4, 1953 (71 տարեկան) | |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Կասաբլանկա, Մարոկկո |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | The First Moscow Cadet Corps? |
Պարգևներ |
Ալեքսանդր Դուդիշկին (ռուս.՝ Александр Яковлевич Дудышкин, հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1881, Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 4, 1953, Կասաբլանկա, Մարոկկո), Ռուսաստանի հարավում Սպիտակ շարժման մասնակից, Կամավորական կորպուսի կորպուսային ինժեներ, գնդապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուլայի նահանգի տոհմական ազնվականներից է, գեներալ-մայոր Յակով Գեննադևիչ Դուդիշկինի (1849-1906) որդին է։ Փոքր եղբայրը` Միխայիլը (1891-1961), եղել է 3-րդ ուլանական գնդի շտաբս-ռոտմիստր, Հարավսլավիայի էմիգրացիայում Սպիտակ շարժման մասնակից։
Ալեքսանդր Դուդիշկինը 1899 թվականին ավարտել է Մոսկովյան 1-ին կադետական կորպուսը, 1902 թվականին՝ Նիկոլաևյան ինժեներական ուսումնարանը, որտեղից ստանալով պոդպորուչիկի կոչում գործուղվել է 5-րդ սակրավորական գումարտակ։
1904 թվականի հոկտեմբերի 1-ին ստացել է պորուչիկի կոչում[1], 1907 թվականին ավարտել է Նիկոլաևյան ինժեներական ակադեմիայի լրացուցիչ դասընթացները, նույն տարվա մայիսի 25-ին «գիտության բնագավառում գերազանց հաջողությունների համար» ստացել է շտաբս-կապիտանի կոչում և փոխադրվել ռազմական ինժեներ[2]։ 1909 թվականի մարտի 29-ին ստացել է կապիտանի կոչում, մայիսի 11-ին փոխադրվել է 5-րդ սակրավորական գումարտակ[3], 1910 թվականի մարտի 5-ին` 5-րդ նավակամրջային գումարտակ[4], նույն տարվա սեպտեմբերի 26-ին` 21-րդ սակրավորական գումարտակ[5]։
1911 թվականի ապրիլի 23-ին փոխադրվել է 14-րդ սակրավորական գումարտակ[6], որի շարքերում էլ մասնակցում է Առաջին համաշխարհային պատերազմին։ Մարտական հաջողությունների համար պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշանով «քաջության համար» մակագրությամբ[7]։ 1916 թվականի հունիսի 24-ին ստացել է փոխգնդապետի կոչում, հետագայում 1917 թվականին նշանակվում է 21-րդ բանակային կորպուսի ինժեներ[8]։
Քաղաքացիական պատերազմին մասնակցել է Սպիտակ շարժմանը Ռուսաստանի հարավում Կամավորական բանակի և Ռուսաստանի Հարավի զինված ուժերի կազմում։ 1918 թվականին ծառայել է Մարկովյան ինժեներական վաշտում, այնուհետև գտնվել է ինժեներական մատակարարման բաժնի պետի ենթակայության ներքո, որպես Մատակարարման վաչության պետի ինժեներական մասի վարիչ։ Եղել է Կամավորական կորպուսի կորպուսային ինժեներ և Ռուսաստանի Հարավի զինված ուժերի ինժեներատեխնիկական բաժնի պետ, ստացել գնդապետի կոչում։
Եղել է էմիգրացիայում Հարավսլավիայում` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայելով Ռուսական կորպուսում։ 1941 թվականի հոկտեմբերի 8-ին նշանակվել է 1-ին գնդի 2-րդ գումարտակի 4-րդ տեխնիկական վաշտի հրամանատար, իսկ նույն տարվա հոկտեմբերի 31-ից` 2-րդ գնդի (հաուպտմանի կոչումով), 3-րդ գումարտակի հրամանատար։ Պատերազմից հետո փոխադրվել է Մարոկկո, որտեղ աշխատել է ինժեներ-ճարտարապետ։ Եղել է Ռուսական համառազմական միության և Ռուսական կորպուսի կոչումների միության տեղական բաժնի նախագահը։ Մահացել է 1953 թվականին Կասաբլանկայում, թաղված է Բեն Մ Սիկի գերեզմանատանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (6.12.1908)
- Սուրբ Ստանիսլավի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (25.03.1915)
- Բարձրագույն բարեհաճություն «հակառակորդի դեմ մղվող մարտերում առանձնանալու համար» (16.02.1916)
- Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան «քաջության համար» մակագրությամբ (17.07.1916)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Высочайшие приказы по Военному ведомству к № 732 // Разведчик. - СПб., 1904. - С. 1128
- ↑ Высочайшие приказы по Военному ведомству к № 867 // Разведчик. - СПб., 1907. - С. 262.
- ↑ Высочайшие приказы по Военному ведомству к № 969 // Разведчик. - СПб., 1909. - С. 192.
- ↑ Высочайшие приказы по Военному ведомству к № 1011 // Разведчик. - СПб., 1910. - С. 94.
- ↑ Высочайшие приказы по Военному ведомству к № 1041 // Разведчик. - СПб., 1910. - С. 406.
- ↑ Высочайшие приказы по Военному ведомству к № 1070 // Разведчик. - СПб., 1911. - С. 164.
- ↑ Армия и флот свободной России, № 173. Официальный отдел. - 27 июля 1917 г. - С. 3.
- ↑ Русский Инвалид, № 135. Официальный отдел. - 11 июня 1917 г. - С. 3.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чернопятов В. И. Дворянское сословие Тульской губернии. Т. 3 (12)։ Родословец. Материалы. Ч. 6 - М., 1909. - С. 162.
- Волков С. В. Белое движение. Энциклопедия гражданской войны. - СПб.։ «Нева», 2002. - С. 183.
- Волков С. В., Стрелянов (Калабухов) П. Н. Чины Русского корпуса։ Биографический справочник в фотографиях. - М., 2009.
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Փետրվարի 4 մահեր
- 1953 մահեր
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ