Ալեքսանդր Դե Կրո
| Ալեքսանդր Դե Կրո | |
| Կուսակցություն՝ | Anders? |
|---|---|
| Կրթություն՝ | Vrije Universiteit Brussel? և Հյուսիսարևմտյան համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Ծննդյան օր | նոյեմբերի 3, 1975 (50 տարեկան) |
| Ծննդավայր | Vilvoorde, Հալլե-Վիլվոորդե, Բրաբանտ նահանգ, Բելգիա |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Herman De Croo? |
| Պարգևներ | |
Ալեքսանդր Դե Կրո (հոլ.՝ Alexander De Croo, նոյեմբերի 3, 1975, Vilvoorde, Հալլե-Վիլվոորդե, Բրաբանտ նահանգ, Բելգիա), Բելգիայի պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ, ֆլամանդական համայնքի ներկայացուցիչ, Բելգիայի վարչապետ 2020 թվականի հոկտեմբերի 1-ից[2]։ 2009-2012 թվականներին եղել է «Ֆլամանդական բաց լիբերալներ և դեմոկրատներ» կուսակցության առաջնորդը։ 2012-2020 թվականներին եղել է Բելգիայի փոխվարչապետ։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը զբաղեցրել է նաև Բելգիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 3-ին Ֆլամանդական Բրաբանտ նահանգի Վիլվորդ քաղաքում։ Երկու երեխաներից մեկը՝ Ֆրանսուազ Դեսգուինը (Françoise Desguin) և պետական և քաղաքական գործիչ Հերման դե կրոն, Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, 1968 թվականից և դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ 1999-2007 թվականներին[2]։
1993 թվականին ընդունվել է նիդեռլանդալեզու Բրյուսելի ազատ համալսարան (VUB), որն ավարտել է 1998 թվականին գործնական ինժինիրինգի աստիճանով։ 2002 թվականին ընդունվել է Հյուսիսարևմտյան համալսարան, որը գտնվում է ԱՄՆ-ի Չիկագոյի հյուսիսային արվարձանում։ 2004 թվականին ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան (MBA) Հյուսիսարևմտյան համալսարանի Քելոգի անվան կառավարման դպրոցում։
1999 թվականից աշխատել Է Boston Consulting Group-ում։ 2006 թվականին հիմնադրել է իր Darts-ip ընկերությունը, որը մասնագիտանում է մտավոր սեփականության ոլորտի մասնագետներին ծառայություններ մատուցելու գործում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.president.gov.ua/documents/5762024-51873
- ↑ 2,0 2,1 «Новое правительство Бельгии во главе с Александером Де Кроо приведено к присяге». ТАСС. 2020 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.