Ալեքսանդր Բլինկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բլինկով
Ծնվել էհունվարի 12, 1911(1911-01-12)
ԾննդավայրԼոզովայա, Pavlogradsky Uyezd, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 21, 1995(1995-06-21) (84 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ալեքսանդր Բլինկով (ռուս.՝ Александр Александрович Блинков, հունվարի 12, 1911(1911-01-12), Լոզովայա, Pavlogradsky Uyezd, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 21, 1995(1995-06-21), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս և խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ, մանկավարժ, տրամապատկերի և համայնապատկերի հեղինակ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բլինկովը ծնվել է 1911 թվականի հունվարի 12-ին, Ուկրաինայի Խարկովի նահանգի Լոզովայա քաղաքում։ 1932-1939 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում։ 1939 թվականին ավարտել է ինստիտուտը՝ Ռուդոլֆ Ֆրենցի մարտանկարչության արվեստանոցում՝ որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Առաջին հեծելազորը Վորոնեժի մոտ»[2] նկարը (Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թանգարան

1939 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի և Լենինգրադի պաշտպանության մասնակից[3]։

1942 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Նկարել է ժանրային և մարտական նկարներ, դիմանկարներ, բնանկարներ, անիմալիստիկա, մասնակցել է տրամապատկերների և համայնապատկերների ստեղծմանը։ «1940 թվականի մարտի 12-ի խորհրդային զորքերի կողմից Վիբորգի գրավումը» (1941 թվական), «Ձմեռային զորաբնակատեղերը», «Տիխվինի գրավումը»[4] (երկուսն էլ՝ 1942 թվական), «Պարտիզանական արահետները» (1945 թվական), «Որս․ խլահավերը»[5] (1958 թվական), «Կուրսկի աղեղը»[6], «Ռազմածովային զորաշարժերը»[4] (երկուսն էլ՝ 1960 թվական), «Իմ ընկերները․ երկրորդ պարտիզանը»[7] (1969 թվական), «Պարտիզանական արահետները», «Ստալինգրադյան անցատեղին» (երկուսն էլ՝ 1980 թվական) և այլ նկարների հեղինակն է։ Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի (Ռուդոլֆ Ֆրենցի հետ միասին) համար կատարել է «Պետրոգրադի պաշտպանությունը» համայնապատկերը, Լենինգրադի Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության թանգարանի (1957 թվական, Լ․ Ռուբինշտեյնի հետ միասին) և Լենինգրադի ռազմածովային կենտրոնական թանգարանի (1962 թվական) համար կատարել է «Ձմեռային պալատի գրոհը» և «Ստալինգրադի ճակատամարտը»[8] տրամապատկերները և այլն։

Երկար տարիներ դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում։

Մահացել է 1995 թվականի հունիսի 21-ին, Պետերբուրգում՝ 85 տարեկան հասակում։

Ալեքսանդր Բլինկովի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանի[9], Ռուսաստանի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Գերմանիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.15.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.49.
  3. Память народа
  4. 4,0 4,1 Художники народов СССР. Биографический словарь. Т. 1. — М., Искусство, 1970. — с.406.
  5. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.7.
  6. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.9.
  7. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.15.
  8. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.10.
  9. Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. А—В. СПб, Palace Editions. 1997. С. 69.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка дипломных работ художественных вузов 1939 года. М—Л., 1939. С. 13.
  • Выставка работ ленинградских художников в дни Великой Отечественной войны. М., 1942. С. 21.
  • Бойков В. Изобразительное искусство Ленинграда. Заметки о выставке ленинградских художников. // Ленинградская правда, 1947, 29 ноября.
  • Изобразительное искусство Ленинграда. Альманах. Л., 1948. С. 38, 48, 122, 128, 152, 153, 156.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.7.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.9.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.1. М., Искусство, 1970. С.406-407.
  • Яковлева Л. Величие подвига. // Вечерний Ленинград, 1975, 27 мая.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.12.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.15.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.10.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.15.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. А—В. СПб, Palace Editions. 1997. С. 69.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.384, 386, 398. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.49.
  • Бахтияров, Р. А. Блинков Александр Александрович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.110-113.