Ալեքսանդր Բերեզին
Ալեքսանդր Բերեզին | |
---|---|
օգոստոսի 27, 1895 - հուլիսի 5, 1942 (46 տարեկան) | |
Ծննդավայր | Վլադիմիր, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Q4157835?, Բելսկի շրջան, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | 119-րդ հրաձգային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Պարգևներ |
Ալեքսանդր Բերեզին (ռուս.՝ Алекса́ндр Дми́триевич Березин, օգոստոսի 27, 1895, Վլադիմիր, Ռուսական կայսրություն - հուլիսի 5, 1942, Q4157835?, Բելսկի շրջան, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորահրամանատար, գեներալ-մայոր։
Ալեքսանդր Դմիտրիևիչ Բերեզինը ծնվել է 1895 թվականին Վլադիմիրում` բանվորի ընտանիքում։
Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին պրապորշչիկների դպրոցն ավարտելուց հետո Բերեզինը գործուղվում է ռազմաճակատ, որտեղ ծառայության ընթացքում հասնում է մինչև շտաբս-կապիտանի աստիճանի։ Ծանր վիրավորում ստանալուց հետո զորացրվում է։ 1918 թվականի մայիսի 4-ին ընդունվում է ՀամԿ (բ)Կ շարքերը և կուսակցական հավաքագրման արդյունքում համալրում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի շարքերը[1]։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին, 1919 թվականին եղել է Չեկա-ի գումարտակի ջոկի հրամանատարի տեղակալ։
Միջպատերազմական ժամանակահատված
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականի օգոստոսի 19-ին Ալեքսավդր Դմիտրիևիչ Բերեզինը նշանակվում է Կրասնոյարսկում ձևավորվող 119-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1940 թվականի հունիսի 5-ին Բերեզինուն շնորհվում է գեներալ-մայորի կոչում։
Հայրենական Մեծ պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 29-ին դիվիզիայի հետ մեկնում է ռազմաճակատ։ Դիվիզիան պաշտպանական դիրքեր է գրավում Օլենինայի մոտ, որտեղ մասնակցություն է ունենում Ռժևսկ-Վյազմայի պաշտպանական շրջանի Ռժևսկի տեղամասի շինարարությանը` գտնվելով 24-րդ, 30-րդ և 31-րդ բանակների կազմում։ Առաջին մարտին 634-րդ հրաձգային գունդը մասնակցում է հոկտեմբերի 8-ին Օլենինոյից հարավ, Դուկինո, Ակսենինո շրջանում։ Դեկտեմբերին դիվիզիան աչքի է ընկնում Կալինինյան հարձակողական օպերացիային մասնակցությամբ, որի ընթացքում մարտերով գետանցում է Վոլգան և պլացդարմ կազմակերպելով` այլ զորամիավորումների հետ համատեղ ազատագրում է Կալինին քաղաքը։ 1942 թվականի հունվարին Ալեքսանդր Բերեզինը պարգևատրվում է Կարմիր դրոշի շքանշանով, 1942 թվականի հունիսի 6-ին փոխադրվում է 41-րդ բանակի շտաբ։ Զոհվել է 1942 թվականի հուլիսի 5-ին և թաղվել Բելսկի շրջանում Դեմյախի մոտ։ Ճանաչվել է պահպանված փաստաթղթերով և Կարմիր դրոշի շքանշանով[2]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելիյ քաղաքում, որի մի մասը 1942 թվականի հունվարի 29-ին ազատագրվել է 119-րդ հրաձգային դիվիզիայի կողմից, հրամանատարի պատվին Սկլադսկայա փողոցը վերանվանվել է Բերեզինի անվամբ և, քանի որ սկզբում նրա թաղման վայրը անհայտ էր, փողոցի սկզբում տեղադրվել է նրա հուշատախտակը։
1966 թվականի սեպտեմբերի 26-ին Կրասնոյարսկի 2-րդ Պոլյարնայա փողոցը վերանվանվում է գեներալ-մայոր Ա. Դ. Բերեզինի անվամբ[3]։ 1985 թվականին Հաղթանակի 40-ամյակի պատվին Վլադիմիրում նախկին կապի անցումը վերանվանվում է Ա. Դ. Բերեզինի անվամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Биография А. Д. Березина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ ОБД Мемориал Список захоронения 261428390
- ↑ Улица А. Д. Березина (бывшая 2-я Полярная)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 27 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Հուլիսի 5 մահեր
- 1942 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային զորահրամանատարներ
- Խորհրդային ռազմական գործիչներ
- Գեներալ-մայորներ
- ԽՄԿԿ անդամներ