Ալեքսանդր Աբրոսիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Աբրոսիմով
Ծնվել էօգոստոսի 25, 1983(1983-08-25) (40 տարեկան)
ԾննդավայրՆովոկույբիշևսկ, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունվոլեյբոլիստ

Ալեքսանդր Աբրոսիմով (օգոստոսի 25, 1983(1983-08-25), Նովոկույբիշևսկ, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս վոլեյբոլիստ, «Լոկամոտիվ» թիմի և Ռուսաստանի ազգային հավաքականի կենտրոնական մեկուսացնող[1]։

Խաղացել է Նովոկույբիշևսկի «Օկտան», Բելգորոդի «Բելոգորիե-Լոկոմոտիվ», Կազանի «Զենիթ», Նովի Ուրենգոյի «Ֆակել», Նովոսիբիրսկի «Լոկոմոտիվ», Ուֆայի «Ուրալ»[2], Սոսնովի Բորի «Դինամո-ԼՕ» թիմերում[3], հանդես է եկել նաև Ռուսաստանի պատանեկան, երիտասարդական, ազգային երկրորդ և առաջին հավաքականների կազմում, հասել թե՛ թիմային և թե՛ անհատական հաջողությունների։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Աբրոսիմովն ավարտել է Սամարայի պետական տնտեսագիտական ակադեմիան, Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիան[4]։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Աբրոսիմովը
Ռուսաստանի հավաքականի պաշտոնական հանդիպումներում
Խաղեր Միավորներ
Համաշխարհային լիգա - 2006 12 61
Համաշխարհային լիգա - 2007 2 0
Համաշխարհային լիգա - 2012 9 36
Համաշխարհային լիգա - 2015 3 8
Ընդամենը 26 105

Ռուսաստանի հավաքականների կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի պատանիների չեմպիոն (2001)
  • Աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր (2001)
  • Համաշխարհային լիգայի բրոնզե մեդալակիր (2006)
  • Համալսարանական խաղերի (ունիվերսիադայի) չեմպիոն - 2011

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի չեմպիոն (2008/09, 2009/10, 2010/11, 2013/14), Ռուսաստանի առաջնության արծաթե (2005/06) և բրոնզե (2012/13) մրցանակակիր.
  • Ռուսաստանի գավաթակիր (2005, 2009), Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից (2012, 2014) և բրոնզե մրցանակակիր (2008, 2010, 2013) .
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր (2010, 2012).
  • Չեմպիոնների լիգայի արծաթե (2010/11) և բրոնզե (2005/06, 2012/13) մրցանակակիր
  • Աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մրցանակակիր (2009).

Անհատական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնությունների լավագույն արգելափակող (2001)
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման լավագույն խաղացող (2005)
  • Չեմպիոնների լիգայի «Չորսի եզրափակիչի» լավագույն արգելափակող (2011)
  • Ռուսաստանի վոլեյբոլի աստղերի հանդիպման մասնակից (2014 թ. դեկտեմբեր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.zenit-kazan.com/eng/team/zenit/players/?season=2013&id=31
  2. «Александр Абросимов продолжит карьеру в «Урале»». «Бизнес Online». 15 сентября 2016. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Александр Абросимов — новый блокирующий «Динамо-ЛО»». ВК «Динамо-ЛО». 25 мая 2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  4. ««В России все деньги идут в футбол и хоккей, а волейбол — на сдачу»». «Бизнес Online». 12 июля 2016. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]