Ալեքսանդրոս Ցոպոզիդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրոս Ցոպոզիդիս
Բնօրինակ անունհուն․՝ Αλέξανδρος Τσοποζίδης
Ի ծնե անունհուն․՝ Αλέξανδρος Τσοποζίδης
Ծնվել էհունվարի 1, 1986(1986-01-01) (38 տարեկան)
Սամեբա (Ծալկայի շրջան), Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան
Երկիր Հունաստան,  Կիպրոս,  Ռուսաստան և  Վրաստան
Ժանրերբալլադ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
 Alexandros Tsopozidis Վիքիպահեստում

Ալեքսանդրոս Ցոպոզիդիս (հունարեն՝ Αλέξανδρος Τσοποζίδης, հունվարի 1, 1986(1986-01-01), Սամեբա (Ծալկայի շրջան), Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան), հույն և ռուս երգիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրոս Ցոպոզիդիսը ծնվել է 1986 թվականի հունվարի 1-ին Վրաստանի Սամեբա գյուղում։ 1998 թվականից բնակվում է Կիպրոսի Պաֆոս քաղաքում։ Վաղ մանկությունից զբաղվել է ֆուտբոլով[2], կարճ ժամանակում մասնագիտորեն գնում էր այս մարզաձևը։ Կիպրոսում սովորել է ֆուտբոլի ակադեմիայում։ Հասել էր լավ արդյունքների, փայլուն ապագա էր կանխատեսել, բայց ծնողների պնդմամբ հեռացավ մասնագիտական սպորտից։ Ընտանիքում բոլորը տիրապետում են տարբեր գործիքների և երգում են։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին նա մտածել է վոկալ գործունեության մասին։ Ռուս պրոդյուսեր Կերման Ամիրովի[3] հետ ծանոթությունը սկիզբ է դարձել նրա ստեղծագործական գործունեությանը։ 2011 թվականին թողարկվել է Էլդար Դալգատովի հետ «Գուցե դու վերադառնաս» (Может ты вернешься) զուգերգը։

2013 թվականի մարտի 1-ին ստացել է առաջին մրցանակը 9 Волна հեռուստաալիքի կողմից[4]։

2014 թվականի մայիսի 23-ին Ցոպոզիդիսը 9 Волна[5] հեռուստաալիքի կողմից ստացել է մրցանակ էթնիկ երաժշտության զարգացման գործում ներդրման համար։

2015 թվականին թողարկել է «Армяне и греки - братья навеки» երգը[6]։ 2017 թվականի հուլիսին թողարկել է նոր երգ՝ «Дай мне номер телефона» վերնագրով[7]։ 2018 թվականի ամռանը մասնակցել է Բաքվում «Շոգ»[8] փառատոնին։

2018 թվականի մայիսին Ալեքսանդրոս Ցոոպոզիդիսը և Միտյա Ֆոմինը դարձան «Կարնավալա՝ 2018» համերգի հեդլայներները, որը նվիրված է Գելենջիկում տոնական սեզոնի բացմանը[9]։ Համերգի ժամանակ Ալեքսանդրոսը հայտարարել է «За тобой» նոր ալբոմի թողարկման մասին՝ Восток FM ռադիոկայանի տեղեկատվական աջակցությամբ[10]։ Նոյեմբերին մասնակցել է «Արևելքի աստղեր» համերգին՝ Восток FM ռադիոկայանից[11]։

2023 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Տարվա երգ 2023» մրցանակաբաշխությունում իր «Monahos» երգի հետ ներկայացել է նաև ժողովրդական «Պար բռնենք Շիրխանի» երգով, որը անակնկալ էր հայ հանդիսատեսի համար։

Սինգլներ և ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013։ Հիշողություն
  • 2015։ Yasu agapi (երգի հեղինակ Ասլան Հուսեյնովի հետ)
  • 2015։ Հայեր և հույներ
  • 2015։ Քեզնից հետո
  • 2017։ Սիրեցի
  • 2017։ Տուր ինձ հեռախոսի համարը (հեղինակ՝ Մարի Կրայմբրերի)
  • 2018։ Հույնի պարը
  • 2019։ Dumanli (Agafangel Tsopozidis-ի հետ)
  • 2020։ Soltera (El Pontios-ի հետ)
  • 2020։ Ասա
  • 2021: Monahos

Ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018։ За тобой

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականի հոկտեմբերին թողարկել է Male Male երգի նոր տեսահոլովակը[12], որը YouTube-ում հավաքել է ավելի քան 11 միլիոն դիտում։
  • 2013 թվականի վերջին թողարկել է համատեղ տեսահոլովակ Faxo-ի հետ[13], որի նկարահանումներն անցկացվել են Կիպրոսում[14]։
  • 2014 թվականի ապրիլին թողարկել է «Бродяга»[15] հիթի տեսահոլովակը Էլբրուս Ջանմիրզոյեվի հետ, որը YouTube-ում հավաքել է ավելի քան 30 միլիոն դիտում։
  • 2016 թվականի հուլիսին թողարկել է «За тобой» երգի տեսահոլովակը[16]։
  • 2018 թվականի սկզբին թողարկել է «Листья» երգի տեսահոլովակը[17]։
  • 2019 թվականի նոյեմբերին Աղաֆանգել Ցոպոզիդիսի հետ թողարկել է «Dumanli» երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն անցկացվել են Ծալկայում։
  • 2021 թվականի հունիսին թողարկել է «Esena Mono» երգի տեսահոլովակը։
  • 2021 թվականի հուլիսին թողարկել է «Капкан» երգի տեսահոլովակը։
  • 2021 թվականի օգոստոսին թողարկել է «Monahos» երգի տեսահոլովակը, որը այս պահին ունի 16 միլիոն դիտում և ամենահայտնի երգերից մեկն է։
  • 2021 թվականի հոկտեմբերին թողարկել է «Танец Грека» երգի տեսահոլովակը։
  • 2022 թվականի հոկտեմբերին թողարկել է Հունաստանին նվիրված «Я грек» տեսահոլովակը։
  • 2023 թվականի փետրվարին թողարկել է «Kavkaz» երգի տեսահոլովակը։
  • 2023 թվականի հունիսին թողարկել է «Ginete» երգի տեսահոլովակը, որի նկարահանումները անցկացվել են Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Певец радиостанции Восток FM>
  2. «Певец Александрос Тсопозидис: футбол был моей мечтой, я даже спал с мячом».
  3. «Певец Эльбрус Джанмирзоев попал в аварию в Краснодарском крае».
  4. «Третья ежегодная национальная премия телеканала 9 Волна». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  5. «23 мая в городе Грозном прошла четвертая церемония вручения музыкальной премии "9 Волна"».
  6. «Alexandros Tsopozidis: "Армяне и греки – братья навеки"».
  7. «Alexandros Tsopozidis-Дай Мне Номер Телефона».
  8. «Alexandros Tsopozidis и Эльбрус Джанмирзоев-Бродяга(Жара в Баку 2018)».
  9. Наша Газета (2018 թ․ մայիսի 17). «В Геленджике на открытии курортного сезона для гостей выступит Митя Фомин». ngnovoros.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. «Krutoy Media. «Восток FM» представляет альбом Александроса Тсопозидиса». krutoymedia.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  11. ««Звёзды Востока» соберутся в «Вегасе»». www.intermedia.ru. 2018 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. «Alexandros Tsopozidis - Male Male in Youtube».
  13. «Tsopozidis & Faxo- Kaciyorum-Fevgo».
  14. «Faxo & Alexandros Tsopozidis (Александрос Тсопозидис)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  15. «Эльбрус Джанмирзоев и Alexandros Tsopozidis - БРОДЯГА (официальный видеоклип)».
  16. «За Тобой-Александрос Тсопозидис (official clip)».
  17. «Александрос Тсопозидис - ЛИСТЬЯ (Премьера клипа, 2018)».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրոս Ցոպոզիդիս» հոդվածին։