Ալեքսանդրա (ֆիլմ, 2007)
Ալեքսանդրա ռուս.՝ Александра | |
---|---|
![]() «Ալեքսանդրա» ֆիլմի պաստառը | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | ռազմական ֆիլմ[3][4] |
Թեմա | Երկրորդ չեչենական պատերազմ[1] և թոռների և տատիկ-պապիկների հարաբերություններ[1] |
Թվական | մայիսի 25, 2007[5] |
Լեզու | ռուսերեն և չեչեներեն[5] |
Ռեժիսոր | Ալեքսանդր Սոկուրով[1] |
Պրոդյուսեր | Անդրեյ Սիգլե |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Սոկուրով[1] |
Դերակատարներ | Գալինա Վիշնևսկայա[6], Ռաիսա Գիչաևա[1], Եվգենի Տկաչուկ[1], Վասիլի Շևցով[1] և Ալեքսեյ Նեյմիշև |
Օպերատոր | Ալեքսանդր Բուրով |
Պատմվածքի վայր | Չեչնիա[1] |
Կինոընկերություն | Proline Film[7] և Rezo Films[7] |
Տևողություն | 95 րոպե |
MPAA վարկանիշ | 12+ |
ԿինոՊոիսկ | ID 318349 |
«Ալեքսանդրա» (ռուս.՝ Александра), ռուսական գեղարվեստական դրամա կինոնկար՝ նկարահանված 2007 թվականին։ Ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի տասնվեցերորդ ֆիլմն է։ Կինոնկարը մասնակցել է Կաննի 60-րդ կինոփառատոնին 2007 թվականի մայիսի 24-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրա Նիկոլաևնա անունով տատիկը գալիս է Չեչնիայի Հանրապետություն։ Այցի նպատակն էր թոռանը՝ զինվորական սպային տեսնելը։ Ալեքսանդրան Չեչնիայում ապրում է ռազմական թաղամասում, շփվում է զինվորականների հետ։ Նրա առաջ բացվում է զինվորականների ներքին կենցաղավարությունը. կանանց բացակայություն, եղած պայմանների անվերապահորեն կատարում, էմոցիոնալ անարտահայտչություն։ Այս աշխարհն անվերջ օտար է այն աշխարհի համեմատ, որին ծանոթ է եղել նախկինում։ Իսկ մարդն այդ պայմաններում՝ չհաշված դժվարությունները, փորձում է «մարդ» մնալ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Գալինա Վիշնևսկայա | Ալեքսանդրա Նիկոլաևնա |
Վասիլի Շևցով | Դենիս Կազակով |
Ռաիսա Գիչաևա | Մալիկա |
Եվգենի Տկաչուկ | Անդրեյ, զինվոր |
Անդրեյ Բոգդանով | Զորահրամանատար |
Ռուստամ Շախգիրեև | |
Ալեքսեյ Նեյմիշև |
Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր - Ալեքսանդր Սոկուրով
- Պրոդյուսեր - Անդրեյ Սիգլե
- Սցենարի հեղինակ - Ալեքսանդր Սոկուրով
- Բեմադրող օպերատոր - Ալեքսանդր Բուրով
- Ձայնային ռեժիսոր - Վլադիմիր Պերսով
- Նկարիչ - Դմիտրի Մալիչ-Կոնկով
- Կոստյումների նկարիչ - Լիդիա Կրյուկովա
- Գրիմի նկարիչ - Ժաննա Ռադիոնովա
- Մոնտաժող - Սերգեյ Իվանով
- Կոմպոզիտոր - Անդրեյ Սիգլե
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 - «Լավագույն կին դերասան» Գալինա Վիշնևսկայային Ռուսաստանի Կինոքննադատների գիլդիայի կողմի «Սպիտակ փիղ» մրցանակ։
- 2008 - «Բյուրեղապակյա սիմուրգ» Գալինա Վիշնևսկայային լավագույն դերակատարման համար «Ֆաջր» միջազգային մրցույթի ժամանակ Իրանի մայրաքաղաք Թեհրանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 europeanfilmawards.eu
- ↑ Unifrance — 1949.
- ↑ http://www.imdb.com/title/tt1034427/
- ↑ http://www.metacritic.com/movie/alexandra
- ↑ 5,0 5,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://stopklatka.pl/film/aleksandra
- ↑ 7,0 7,1 https://web.archive.org/web/20180205073623/https://www.europeanfilmacademy.org/2007.123.0.html
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Александра» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Реалити-шоу с Галиной Вишневской
|