Ալեքսանդա Պարկ (անգլ.՝ Alexandra Park, մայիսի 14, 1989(1989-05-14), Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի, առավել հայտնի դարձած Էլիոնոր Հենստրիջի կերպարով «Արքայական ընտանիքի անդամները» սերիալից։
Ալեքսանդրա Պարկը իր դերասանուհու կարիերան սկսել է 2011 թվականից, ստանալով Վերոնիկայի դերը ավստրալիական «Փղերի արքայադուստրը» մանկական սերիալում[1]։ 2009-2013 թվականներին Ալեքսանդրան խաղացել է Կլաուդիա Համմոնդի դերը «Home and Away» օպերայում։ Նկարահանվել է «Packed to the Rafters» սերիալի սերիաներից մեկում։ 2012 թվականին՝ դեր կաճամետրաժ ֆիլմում։ 2013 թվականին նկարահանվել է «Հրաշքների երկիր» սերիալում։ 2013 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Պարկը մարմանվորելու է այքադուստր Էլեոնորին «Արքայական ընտանիքի անդամները սերիալում[2]։ Սերիալի առաջին սեզոնի մեկնարկը տրվեց 2015 թվականի գարնանը։ 2-րդ սեզոնը սկսվեց 2015 թվականի նոյեմբերին[3][4] և ավարտվեց 2016 թվականի հունվարին։ 3-րդ սեզոնի մեկնարկը կտրվի 2016 թվականի աշնանը։