Ալեքսանդրա Արապովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրա Արապովա
Alexandra Arapova.jpg
Ծնվել է1845[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1919[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունթարգմանիչ
ԱմուսինIvan Andreevič Arapov?
Ծնողներհայր՝ Պյոտր Լանսկոյ, մայր՝ Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա
ԵրեխաներՊյոտր Արապով
Alexandra Petrovna Lanskaya (Arapova) Վիքիպահեստում

Ալեքսանդրա Պետրովնա Արապովա (ռուս.՝ Александра Петровна Арапова, 1845[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1919[1]), Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովայի ավագ դուստրը Պյոտր Լանսկոյի հետ երկրորդ ամուսնությունից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Արապովան եղել է Նիկոլայ I-ի սանուհին, կայսերական արքունիքի ազնվական օրիորդ։ Աչքի է ընկել խելքով ու կրթվածությամբ։ 1866 թվականին[2] (այլ տվյալներով՝ 1871 թվականին) ամուսնացել է սպա Իվան Արապովի հետ։

1917 թվականի վերջին Ալեքսանդրա Արապովայի մոտ է գնացել նրա քույրը՝ Պուշկինի դուստր Մարիա Գարտունգը, որը մնացել էր առանց ապրուստի միջոցների։ Արապովան գրել է իր ծանոթին՝ բարոնուհի Մարիա Վրանգելին. «Գուցե ինչ-որ մեկը կապեր ունի կառավարության հետ, և Դուք Ձեր էներգիայով ու կարեկից սրտով համոզեք նրանց մասնակից դառնալ դառը ճակատագրին... Եթե հնարավորություն կա, օգնեք անմահ բանաստեղծի կենդանի մնացած վերջին դստերը»։ Մարիա Գարտունգը մահացել է 1919 թվականին՝ չհասցնելով ստանալ թոշակը։ Ըստ Մարիա Վրանգելի խոսքերի՝ Արապովան ինքը մահացել է (նույն թվականին) հյուծվածությունից[3]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Արապովան հեղինակել է ակնարկներ, վեպեր, թարգմանություններ ֆրանսերենից, ինչպես նաև պատմության և պուշկինագիտության տեսակետից կարևոր օրագրեր։ Ալեքսանդրա Արապովայի խնդրանքով Ալեքսանդրա Նիկոլաևնա Գոնչարովայի հայրը՝ բարոն Գուստավ Ֆրիզենգոֆը նրան ուղղված նամակին կցել է Ալեքսանդրայի հուշերն այն իրադարձությունների մասին, որոնց արդյունքը դարձել է Պուշկինի մենամարտը[4][5]։ Հեծելազորային գնդի պատմաբան Սերգեյ Պանչուլիձևի համար Արապովան շարադրել է ընտանիքում հայտնի մանրամասները Ժորժ Շառլ Դանտեսի կենսագրությունից[6]։ Գրական ժառանգությունից հայտնի են նրա հուշերը մոր մասին, որ վերանգրված են «Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա-Լանսկայա. Ա. Ս. Պուշկինի կնոջ ընտանեկան ժամանակագրության մասին» (ռուս.՝ «Наталия Николаевна Пушкина—Ланская: К семейной хронике жены А. С. Пушкина»

Ըստ ժամանակակիցների՝ Ալեքսանդրա Արապովան իր հուշերում փորձել է «հերքել այն չար զրպարտությունները, որ արատավորել են Նատալյա Նիկոլաևնայի հիշատակը»։ Նրա հուշերը հրատարակվել են 1907-1908 թվականներին «Новое время» ամսագրի հավելվածներում և առաջ են բերել մեծ արձագանք հասարակության շրջանում, դրանցով հետաքրրքվել է Լև Տոլստոյը, դրանց հղումներ են կատարել բազմաթիվ պուշկինագետներ։ Հուշերը հիմնված են հիմնականում ծանոթների, ծառաների, պատմածների, բարձր հասարակությունում տարածված բամբասանքների վրա։ Սակայն դրանցում կան նաև տեղեկություններ գրողի այրու կյանքի մասին, որոնց ականատեսը եղել է Արապովան, ինչպես նաև Նատալյա Նիկոլաևնայի պատմածները, և այդ հատվածը համարվում է առավել կարևոր պուշկինագիտության համար։ Ալեքսանդրա Արապովայի հայտնած տեղեկությունների շարքում հատկապես կարևորություն ունեն նրանք, որ վերաբերում են Պուշկինի՝ իր հարսի՝ Ալեքսանդրայի միջև իբր թե գոյություն ունեցած ինտիմ կապին[7] և Նատալյա Պուշկինայի ու Դանտեսի ժամադրությանը Իդալիա Պոլետիկայի մոտ[8]։ Մենամարտին նախորդած իրադարձությունների մասին Արապովայի պատմությունները (այդ թվում նաև Պուշկինի և Դանտեսի հանդիպման մասին) պարունակում են լուրջ սխալներ։ Ըստ Նիկոլայ Ռաևսկու՝

...Փորձառու գրող Ա. Պ. Արապովան հմտությամբ հորինում է երկխոսություններ (ինչպես ռուսերեն, այնպես էլ ֆրանսերեն) և հասցնում ծայրը ծայրին... Այդ պատմության մեջ շատը, անկասկած, վերաբերում է բելետրիստիկայի, այլ ոչ թե մեմուարային գրականությանը[9]։

Այսպես, ըստ Արապովայի խոսքերի՝ ժամադրության ընթացքում Պոլետիկայի տան մոտ հերթապահել է Պ. Լանսկոյը, որն այն ժամանակ դեռ ծանոթ չէր Պուշկինայի հետ։ Սակայն Մ. Ի. Յաշինի ուսումնասիրությունների համաձայն, 1836 թվականի հոկտեմբերից մինչև 1837 թվականի փետրվար (այն ժամանակ, երբ կարող էր տեղի ունենալ ժամադրությունը) Լանսկոյը Պետերբուրգում չի եղել[10]։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Արապովան իր արխիվը փոխանցել է Պուշկինյան տանը 1918 թվականին։ Այն պահպանվում է ձեռագրերի բաժնում. փաստաթղթերի թվում է Նատալյա Պուշկինայի նամակագրությունը հարազատների։ Բանաստեղծի այրու նամակները թույլ են տվել նոր տեսանկյունից նայել Նատալյա Նիկոլաևնայի անձին և կազմել նրա օբյեկտիվ դիմանկարը։ Արապովայի հուշերը վերահրատարակվել են 1994 թվականին[11]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելիզավետա Իվանովնա Արապովա (Բիբիկովա)
  • Պյոտր Իվանովիչ Արապով
  • Անդրեյ Իվանովիչ Արապով
  • Նատալյա Իվանովնա Արապովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 WomenWriters
  2. Ободовская И. Дементьев М. После смерти Пушкина. М.: Советская Россия, 1980. с. 341
  3. Михайлова, Н.; Петрушева, Л. «…Помогите дочери бессмертного поэта» // Лит. Россия. — М., 1991. — 7 июня. — N 23. — С. 11; Б.Б. Давыдов, Н. Н. Шабанова։ «М.А. Пушкина и Л.Н. Гартунг» (ռուսերեն)։ Российский историко-архивоведческий журнал "Вестник архивиста"։ Վերցված է 2010-08-22 
  4. Опубликованы в журнале «Красная нива», 1929, № 4.
  5. Արապովան նյութեր հավաքելիս դիմել է մորաքրոջը՝ խնդրելով գրել իր հուշերը։ Սակայն Ֆրիզենգոֆի նամակը (Ալեքսանդրա Նիկոլաևնան այդ ժամանակ կաթվածահար էր, և պատասխանը գրել է նրա ամուսինը) չի օգտագործել։
  6. Сборник биографий кавалергардов. [1724-1899] : По случаю столет. юбилея Кавалергардского ея величества государыни имп. Марии Федоровны полка / Сост. под ред. С. Панчулидзева. — Т. 4. — 1908.
  7. Щёголев П. Е. Дуэль и смерть Пушкина. Исследование и материалы. М., 1987. С. 107, 360—363; Седова Г. М. Повесть В. Ф. Одоевского «Княжна Зизи» и один из устойчивых мифов о семье Пушкина // Пушкин: Исследования и материалы / РАН. Ин-т рус. лит. (Пушкин. Дом). — СПб.: Наука, 2004. — Т. XVI/XVII. — С. 198—217 онлайн.
  8. Щёголев П. Е. Дуэль и смерть Пушкина. Исследование и материалы. М., 1987. С. 110—112; Сафонов М. М. Пресловутое рандеву // Временник Пушкинской комиссии: Сб. науч. тр. / РАН. Истор.-филол. отд-ние. Пушкин. комис. — СПб.: Наука, 2004. — Вып. 29. — С. 284—314 онлайн.
  9. Н. А. Раевский. Д. Ф. Фикельмон о дуэли и смерти Пушкина // Н. А. Раевский. Избранное. М.: Художественная литература, 1978, с. 333—334
  10. Ободовская И. Дементьев М. Наталья Николаевна Пушкина. М.: Советская Россия. 1985. с. 206—207
  11. Арапова, А. Наталья Николаевна Пушкина-Ланская: К семейной хронике жены Пушкина / Составитель, автор примечаний и послесловия Г. Пикулева. — МПФ «Демиург», 1994. — 256 с. — 30 000 экз. — ISBN 5-7387-0034-1.

Արտաքին հղումները[խմբագրել | խմբագրել կոդը]