Պյոտր Արապով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Արապով
փետրվարի 12 (24), 1871 - հունվարի 21, 1930(1930-01-21) (58 տարեկան)
Մահվան վայրԳատչինա, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանNew cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՊաժերի կորպուս
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Պյոտր Արապով (ռուս.՝ Пётр Ива́нович Ара́пов, փետրվարի 12 (24), 1871 - հունվարի 21, 1930(1930-01-21), Գատչինա, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեներալ, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղափառ ազնվականներից է։ Գեներալ-լեյտենանտ Իվան Անդրեևիչ Արապովի (1844-1913) և Ալեքսանդրա Պետրովնա Լանսկոյի (1845-1919) որդին է։ Ավարտել է Պաժերի կորպուսը (1890) 1-ին կարգով և ծառայության անցել Կավալերգրադյան գնդում, որպես կորնետ։

Կոչումները`

  • պորուչիկ (1894)
  • շտաբս-ռոտմիստր (1900)
  • ռոտմիստր (1902)
  • գնդապետ (1906)
  • ֆլիգել-համհարզ (1908)
  • գեներալ-մայոր (գերազանցության համար, 1912) գրանցվելով Շքախմբում
  • գեներալ-լեյտենանտ (գերազանցության համար, 1917)

Ղեկավարել է՝ Կավալերգրադյան գնդի հեծելավաշտը, 2-րդ լեյբ-դրագունական Պսկովյան գունդը (1910-1912), լեյբ –գվարդիայի Կիրասիրի Նորին Գերազանցության գունդը (1912-1914 թթ.):

1914 թվականի օգոստոսին ղեկավարել է իր գունդն Արևելյան Պրուսիայի արշավանքի ժամանակ։ Այնուհետև եղել է 2-րդ գվարդիական հեծելազորային դիվիզիայի 2-րդ բրիգադի (1914-1915), 1-ին գվարդիական հեծելազորային դիվիզիայի 2-րդ (1915) և 1-ին (1915-1916) բրիգադների հրամանատարը։ 1916 թվականի հունիսից եղել է 3-րդ գվարդիական հեծելազորային դիվիզիայի հրամանատարը։ Պարգևատրվել է Գեորգիևյան զենքով։ 1918 թվականի սեպտեմբերին, Կարմիր տեռորի ժամանակ պատանդ է վերցվել, այնուհետև բաց թողնվել։ Եղել է վտարանդիության մեջ , հետագայում վերադարձել է ԽՍՀՄ[1]։

Մահացել է 1930 թվականին Գատչինում, թաղված է տեղի Նոր գերեզմանատանը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1903)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1905)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1908)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1911)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1913) սրերով (1915)
  • Գեորգիևյան զենք (05.05.1915)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Արապովը ամուսնացել է ծնունդով բարոնուհի Ալեքսանդրա Անդրեևնա Մայդելի (1880-1944) հետ։ Նրանց երեխաներն են`

  • Մարիա (1900-1985)
  • Իվան (1906-1941)
  • Ալեքսանդրա (1911-1919)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Русская армия в Великой войне: Картотека проекта: Арапов Петр Иванович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  2. Новое кладбище. Список захоронений (А-Г)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волков С.В. Офицеры российской гвардии: Опыт мартиролога М.: Русский путь, 2002. С. 43.
  • Волков, С.В. Генералитет Российской империи: энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. - М.: Центрполиграф, 2009. - Т. I. А-К. - С. 70. - ISBN 978-5-9524-4166-8.
  • Фрейман О. Р. Пажи за 183 года (1711-1984). Биографии бывших пажей с портретами. Фридрихсгамн, 1894. С. 735

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]