Ալեքսանդրա Ալմազովա
Ալեքսանդրա Ալմազովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1986 (36 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ջազ և սոուլ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, վոկալիստ և երգերի հեղինակ |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր և վոկալ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Կայք | sasha-almazova.com |
Ալեքսանդրա Ալմազովա-Իլյինա, օրիորդական ազգանունը` Ալմազովա (նոյեմբերի 21, 1986, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական երգչուհի, կոմպոզիտոր, բանաստեղծ։ «Սաշա Ալմազովա և Non Cadenza» խմբի առաջատար[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 21-ին ռուս բանաստեղծ, գրող Բորիս Ալմազովի և մանկավարժական գիտությունների դոկտոր Նադեժդա Ալմազովայի ընտանիքում։ Սաշան ունի ավագ եղբայր Բոգդանը։
1991 թվականին Ալեքսանդրային ուղարկել են Ի. Ա. Ռոգանովայի երաժշտական դպրոց դաշնամուրի և երգեհոնի դասարան։ Նա նաև ակտիվորեն երգում էր երգչախմբում։
1994 թվականին Սաշան ընդունվել է անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոց (№328), որտեղ ուսումը նա համատեղել է երաժշտական դպրոցում սովորելու, խորեոգրաֆիայի պարապմունքների, ինչպես նաև օտար լեզուների լրացուցիչ պարապմունքների հետ։ Արդեն միջին դասարաններում Սաշան ակտիվորեն մասնակցում է դպրոցի տարբեր ստեղծագործական երեկոներին և արտադպրոցական միջոցառումներին, մասնակցում է ներկայացումներին և երգում է ռուսական ռոմանսներ։ 2001 թվականին Սաշայի շարադրությունն առաջին տեղն է գրավել Պուշկինի «The Pushkin Prize» միջազգային մրցույթում, և որպես մրցանակ Սաշան սովորել է Շոտլանդիայի անգլալեզու գրական կուրսում[3]։
2000 թվականին ավարտել է երաժշտական դպրոցը։ Ավարտելուց անմիջապես հետո Սաշան մասնավոր կերպով շարունակեց իր նույն մանկավարժի հետ պարապմունքները, նրա հետ կիրառում էր ջազային ներդաշնակության հիմունքներ և ուսումնասիրում էր դաշնամուրի ջազային ստանդարտները։
2004 թվականին Սաշան ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետ, և չորրորդ կուրսում տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան։ 2009 թվականին ավարտել է համալսարանը կարմիր դիպլոմով՝ ստանալով լեզվաբան-դասախոս, լեզվաբան-թարգմանիչ մասնագիտությունը։ Դրանից հետո Սաշան ընդունվել է ասպիրանտուրա, ինչպես նաև տեղավորվել դասախոսության պաշտոնում, որտեղ մինչ օրս էլ աշխատում է։
Նախքան համալսարան ընդունվելը Սաշան ծանոթանում է Կոնստանտին Պանտելեևի հետ, ով նաև Սանկտ-Պետերբուրգի համալսարանի ուսանող էր, նրա հետ 2005 թվականին ստեղծում է Non Cadenza երաժշտական խումբը։ Խմբի հիմնական նյութերն են եղել Սաշայի հեղինակային երգերը, ինչպես նաև հայտնի երգերի քավեր տարբերակները և ջազային ստանդարտները։ Այդ պահին Ալեքսանդրան ինքն էր նվագակցում դաշնամուրի վրա[4]։
Non Cadenza-ի ստեղծումից մի քանի տարի առաջ և հետո Ալեքսանդրան տարբեր ժամանակներում վարպետության դասեր էր սովորում և զբաղվում տարբեր մանկավարժների հետ, որոնց թվում են Soft-Emotions ջազային խմբի սաքսոֆոնահար և գործիքավորող Սերգեյ Վերենցովը, հայտնի ջազային երգչուհի Լերա Գեհները և շատ ուրիշներ[5]։
2009 թվականի սկզբից Ալեքսանդրան դառնում է ռուսական ամսագրերի հաճախակի հերոսուհին[2]։
Ալեքսանդրան, բացի խմբում աշխատելուց, անգլերեն է դասավանդում Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանում։ 2013 թվականին նա պաշտպանել է ատենախոսությունը և դարձել մանկավարժական գիտությունների թեկնածու։
2014 թվականի սեպտեմբերի 13-ին Ալեքսանդրա Ալմազովան ամուսնացավ։ 2015 թվականի ապրիլի 8-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ալեքսանդրինան։
2017 թվականի օգոստոսի 29-ին ծնվել է նրանց որդին՝ Դեմյանը։
2019 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին` Օլեսը
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սաշա Ալմազովա և Non Cadenza «Бесконечность», 2011
- Սաշա Ալմազովա և Non Cadenza «Неприлично», 2013
- Սաշա Ալմազովա և Non Cadenza «Новый день», 2017
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- TimeOut Նոր երաժշտություն, 2007
- Ոսկե Գորգուլյա, 2010
Փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դատարկ Բլուրներ, 2007
- TimeOut Նոր երաժշտություն, 2007
- Դատարկ Բլուրներ, 2009
- NuVogue, 2008
- Lady in Jazz, 2010
- Koktebel Jazz festival, 2011[8]
- ZAVTRA, 2012
- Ներխուժում, 2012
- Koktebel Jazz festival, 2012
- Urban Jazz festival, 2013
- Jazz Time, Estonia 2013
- Jazz May, 2014
- Վայրի անանուխ, 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Музыкальный Портал FUZZ Новое видео Саши Алмазовой и Non Cadenza(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 http://redstarmusic.ru/#/ArtistBio_255acca9-3fcb-4800-a898-7fa1bef8f5c8.aspx
- ↑ «The Pushkin Prizes — A unique writing competition for young Scottish and Russian writers»։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-02-ին։ Վերցված է 2020-05-06
- ↑ Саша Алмазова
- ↑ soft emotions | acidjazz.ru
- ↑ Бесконечная музыка | Карьера | Женский журнал Cosmopolitan
- ↑ Саша Алмазова
- ↑ В Крыму начался фестиваль «Джаз Коктебель» — Сегодня, 15 сентября, в поселке Коктебель в Крыму открылся девятый фестиваль «Джаз Коктебель». — LB.ua
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт Саши Алмазовой http://sasha-almazova.com
- Официальный сайт группы Non Cadenza http://noncadenza.ru/
- FB страница Александры Алмазовой https://www.facebook.com/almazovasasha?ref=ts&fref=ts
- Instagram Саши Алмазовой https://web.archive.org/web/20151216120411/https://www.instagram.com/cagebirdsings/
|