Ալբոմ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբոմ
ռուս.՝ Альбом
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էմայիսի 5 (17), 1884

«Ալբոմ» (ռուս.՝ Альбом), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1884 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է «Օսկոլկի» ամսագրում, 1885 թվականի մայիսի 5-ին, № 18 Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովը «Ալբոմ» պատմվածքը գրել է 1884 թվականին, առաջին անգամ հրապարակվել է «Օսկոլկի» ամսագրում, 1885 թվականի մայիսի 5-ին, № 18 Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Պատմվածքը ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված գրողի ստեղծագործությունների ժողովածուի մեջ։ Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, գերմաներեն, լեհերեն, սերբախորվաթերեն, չեխերեն, շվեդերեն և ճապոներեն։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Ա. Բասարգինը «Ալբոմ» պատմվածքը դասել է այն ստեղծագործությունների շարքին, որտեղ «արտակարգ վառ» նկարագրված են պաշտոնատար անձանց «հին և հնացած ... մեղքերը» «տրադիցիոն ստորաքարշությունը, կաշառակերությունը ... անհոգի ձևականությունը»[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկական պետական խորհրդական Ժմիխովի հոբելյարին ելույթ է ունենում տիտուլյար խորհրդական Կրատերովը. «Ավելի քան տասը տարի, մենք` ձեր ենթակաները, ձեր համար նշանավոր այս օրը, որպես մեր խորը հարգանքի և երախտագիտության նշան, Ձերդ գերազանցությանն ենք նվիրաբերում այս ալբոմը մեր նկարներով և ցանկանում ենք, որ Ձեր կյանքի հետագա նշանավոր տարիները, մինչև մահ անցկացնեք մեզ հետ...»: Կրատերովի և մյուս աշխատակիցների ելույթները չափազանց հուզել էին հոբելյարին, որից հետո նա իր կառքով տուն գնաց։ Տանը Ժմիխովին սպասում էին նրա ընտանիքը, ընկերները և ծանոթները, որոնք ևս պատվացույց էին կազմակերպել։ Այս ամենից հետո Ժմիխովը հանգեց այն մտքին, որ ինքը «իրականում հայրենիքին բավականին շատ օգուտ է բերել և եթե ինքը չլիներ հայրենիքի համար շատ վատ կլիներ»։ Երեկոյի ընթացքում նա ընկերներին ցուցադրեց իրեն նվիրված ալբոմը, որ շատ դուր եկավ նրա դստերը` Օլյային։ Օլյան հոր թույլտվությամբ վերցրեց ալբոմը, հաջորդ օրը հանեց պաշտոնյաների նկարները և դրանց փոխարեն տեղադրեց իր ինստիտուտի ընկերուհիների նկարները։ Նրա որդին` Կոլյան, վերցրեց հանված լուսանկարները, կարմիր գույնով ներկեց պաշտոնյաների հագուստները, նրանց մի մասի բեղերը ներկեց կանաչ, իսկ մորուքները` շագանակագույն։ Տիտուլյար խորհրդական Կրատերովի կտրված լուսանկարն ամրացրեց լուցկու տուփի վրա և ցույց տվեց հորը։ Սա դուր եկավ Ժմիխովին, նա նույնիսկ խնդրեց Կոլյային պատրաստածը ցույց տալ մորը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Критические заметки. Безобидный юмор. — «Московские ведомости», 1900, № 36, 5 февраля

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Альбом// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, Page 11, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • L’Album, traduit par Madeleine Durand, André Radiguet, Bibliothèque de la Pléiade, éditions Gallimard, 1967, ISBN 978 2 07 0105 49 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]