Ալբին Պելակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալբին Պելակ
Քաղաքացիությունը Flag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 9, 1981(1981-04-09)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Նովի Պազար, Կրալևո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 183 սանտիմետր
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1991—1997 Խորվաթիա Վարտեքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997 Խորվաթիա Վարտեքս 3 (1)
1997—2003 Բոսնիա և Հերցեգովինա Սարաևո 57 (14)
2003 Ճապոնիա Սերեսո Օսակա 3 (1)
2003—2004 Խորվաթիա Դինամո Զագրեբ 0 (0)
2004—2005 Բոսնիա և Հերցեգովինա Սարաևո 30 (9)
2006—2007 Բոսնիա և Հերցեգովինա Ժելեզնիչար 19 (7)
2007 Ռուսաստան Զվեզդա Իրկուտսկ 6 (0)
2007—2009 Բոսնիա և Հերցեգովինա Ժելեզնիչար 23 (6)
2009—2010 Բոսնիա և Հերցեգովինա Օլիմպիկ Սարաևո 13 (1)
Ազգային հավաքական
2002—2005 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալբին Պելակ (սերբ.՝ Albin Pelak, ապրիլի 9, 1981(1981-04-09)[1], Նովի Պազար, Կրալևո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, որն ավարտել է խաղացողի կարիերան։ Հանդես է եկել Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբին Պելակը սկսել է խաղալ Խորվաթիայում։ Նա «Վարտեքս» ակումբի սան է։ Այնուհետև ֆուտբոլիստը վերադարձել է հայրենիք և խաղացել տեղի «Սարաևո», «Ժելեզնիչար» և «Օլիմպիկ» (Սարաևո) թիմերում։ 2003 թվականին Պելակը մեկնել է Ճապոնիա, որտեղ մի քանի ամիս խաղացել է «Սերեսո Օսակա» թիմում[2]։

Այնուհետև ֆուտբոլիստը վերադարձել է Խորվաթիա, որտեղ պայմանագիր է կնքել Զագրեբի «Դինամո» անվանի ակումբի հետ, որի կազմում, սակայն, ոչ մի խաղի չի մասնակցել։ Այնուհետև նա վերադարձել է «Սարաևո» ակումբ, որտեղ անցկացրել է ևս մեկ մրցաշրջան։ 2006/2007 մրցաշրջանը Պելակն անցկացրել է «Ժելեզնիչար» ակումբում[2]։

2007 թվականին կիսապաշտպանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի «Զվեզդա» (Իրկուտսկ) թիմի հետ, որտեղ անցկացրել է 6 խաղ[3]։

Դրանից հետո նա կրկին վերադարձել է «Ժելեզնիչար», որտեղ մնացել է ևս երկու մրցաշրջան։ 2009/2010 մրցաշրջանը Պելակն անցկացրել է «Օլիմպիկ» (Սարաևո) թիմում, որտեղ էլ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[2]։

Կարիերա ազգային թիմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբին Պելակը մի քանի անգամ հրավիրվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է երկու հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 13 րոպե. 4 րոպե նա խաղացել է Սերբիա և Չեռնոգորիայի հավաքականի հետ ընկերական խաղում (0-2) և 9 րոպե Սան Մարինոյի հավաքականի հետ Աշխարհի 2006 թվականի առաջնության եվրոպական 7-րդ ընտրական խմբի խաղում (3-0)[4]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սարաևո»
  • Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն՝ 1999
  • Բոսնիա և Հերցեգովինայի գավաթակիր՝ 1997, 1998, 2002, 2005
  • Բոսնիա և Հերցեգովինայի սուպերգավաթակիր՝ 1997
  • Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1995, 1997, 1998
  • Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2001, 2003, 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 «Albin Pelak - Player profile»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-31 
  3. Strack-Zimmermann Benjamin։ «Albin Pelak»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-31 
  4. «Albin Pelak - National team»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]