Ալբեր Պահիմի Պադակե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբեր Պահիմի Պադակե
Альбер Пахими Падаке (16-11-2021).jpg
 
Կուսակցություն՝ National Rally for Democracy in Chad?
Կրթություն՝ Université de N'Djaména?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 15, 1966(1966-11-15) (56 տարեկան)
Ծննդավայր Pala, Չադ
Քաղաքացիություն Flag of Chad.svg Չադ

Ալբեր Պահիմի Պադակե[1] (ֆր.՝ Albert Pahimi Padacké, նոյեմբերի 15, 1966(1966-11-15), Pala, Չադ), Չադի պետական և քաղաքական գործիչ։ Չադի վարչապետ (2016-2018, 2021-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի նոյեմբերին։ Ունի հանրային իրավունքի մագիստրոսի աստիճան և Նջամենայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դիպլոմ[2]։ 1990-ական թվականների ընթացքում եղել է ֆինանսների նախարար[3], ապա՝ առևտրի նախարար, մինչև 1997 թվականի նոյեմբերին նախագահ Իդրիս Դեբի Իտնոի կողմից պաշտոնանկ չի արվել, նա հանկարծակի այցելել է կառավարական շենքեր և աշխատանքից ազատել Ալբեր Պահիմի Պադակեին՝ երկու այլ նախարարների հետ աշխատավայրում առանց հարգելի պատճառի բացակայելու համար[4]։ Ավելի ուշ Ալբեր Պահիմի Պադակեն ֆինանսների գծով պետական քարտուղար է դարձել 2001 թվականի փետրվարին[5], իսկ հետո դարձավ հանքարդյունաբերության, էներգետիկայի և նավթի նախարար կառավարությունում 2001 թվականի ապրիլի 8-ին[6]։ 2001 թվականի օգոստոսին դարձել է նախարար առանց պորտֆելի[7] զբաղեցնելով այդ պաշտոնը մինչև 2002 թվականի հունիսը[8]։

2002 թվականի ապրիլին Չադի խորհրդարան էր ընտրվել խորհրդարանական ընտրություններում՝ որպես Չադի ժողովրդավարության Ազգային ժողովի թեկնածու, Մալա շրջանի Մայո Դալահ դեպարտամենտում[9]։ 2002 թվականի հունիսից մինչև 2005 թվականի օգոստոսը եղել է Կենտրոնական Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի անդամ։ Այնուհետև գյուղատնտեսության նախարար է նշանակվել 2005 թվականի օգոստոսի 7-ին[7][8]։

2006 թվականի մայիսին Չադում կայացած նախագահական ընտրություններում դարձել է Չադի ժողովրդավարության Ազգային ժողովի նախագահի թեկնածու[10][11], որտեղ զբաղեցրել է երրորդ տեղը՝ 7,82 տոկոս ձայներով[12][13]։ Մայիսի 29-ին, վերջնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, Իդրիս Դեբիին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ[14]։ Հիմնական ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել ընտրություններին՝ հայտարարելով, որ դրանք կեղծվել են։

2007 թվականի մարտի 4-ին նշանակվել է արդարադատության նախարար երկրի կառավարությունում[7][15]։ Հետագայում փոստի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի պաշտոնում նշանակվել է 2008թ. ապրիլի 23-ին[16][17]։ 2016 թվականի փետրվարի 13-ին Իդրիս Դեբին վարչապետ է նշանակել Ալբեր Պահիմի Պադակեին [18][19]։

Մասնակցել է 2021 թվականի նախագահական ընտրություններին և զբաղեցրել երկրորդ տեղը՝ ձայների 10,32%-ով[1]։

2021 թվականի ապրիլի 26-ին Ալբեր Պահիմի Պադակեն նշանակվել է անցումային շրջանի կառավարության ղեկավար[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Глава Чада, находящийся у власти более 30 лет, снова победил на выборах»։ РИА Новости, 20 апреля 2021։ Վերցված է 2021-04-21  (ռուս.)
  2. «Albert Pahimi Padacké» (French)։ AllAfrica։ 15 April 2011։ Արխիվացված է օրիգինալից 2 February 2019-ին։ Վերցված է 29 April 2017 
  3. «Décret 143/PR/MF/94 du 10 juin 1994 instituant une surtaxe temporaire sur divers produits importés»
  4. «Chad: President Deby dismisses ministers for „repeated absenteeism“», Radio France Internationale, November 13, 1997.
  5. List of ministers in the government formed on 25 February 2001 Archived 5 April 2007 at the Wayback Machine., Afrique Express
  6. List of ministers in the government formed on 8 April 2001 Archived 5 April 2007 at the Wayback Machine., Afrique Express.
  7. 7,0 7,1 7,2 List of governments of Chad, izf.net.
  8. 8,0 8,1 Antoine Lukaso, «Faire du Tchad un grand chantier», Diplomat Investissement, March-April 2006, page 24
  9. List of members of the National Assembly Archived 2008-05-04 at the Wayback Machine. (following 2002 election), ialtchad.com
  10. «Chad: Opposition denounces poll as ‘masquerade’, refuses to field candidate», IRIN, March 27, 2006.
  11. Elections in Chad, African Elections Database.
  12. «Chad: Deby win confirmed, but revised down to 64.67 pct», IRIN, May 29, 2006.
  13. Valery Gottingar, «Scrutin présidentiel du 03 mai 2006: le Conseil Constitutionnel proclame le Président Idriss Deby Itno réélu au premier tour avec un score de 64,67 %.» Archived 2011-09-30 at the Wayback Machine., Chadian government website, May 29, 200
  14. Valery Gottingar, «Les candidats malheureux Delwa Kassiré et Pahimi Padaké félicitent le Président Idriss Deby Itno.» Archived 2017-01-31 at the Wayback Machine., Chadian government web site
  15. «DECRET N°224/PR/PM/2007, Portant Remaniement du Gouvernement» Archived 2018-10-13 at the Wayback Machine., Chadian government website, March 4, 2007
  16. «Liste des Membres du Gouvernement du 23 Avril 2008» Archived 2018-10-13 at the Wayback Machine., Website of the Chadian Presidency
  17. «Liste du nouveau gouvernement du Tchad»(չաշխատող հղում), African Press Agency, April 24, 2008.
  18. «Chad appoints new prime minister two months before election», Reuters, 13 February 2016.
  19. Nation - Breaking News, Kenya, Africa, Politics, Business, Sports | HOME | Nation
  20. «Новым премьером Чада стал бывший глава правительства Альбер Пахими Падаке»։ РИА Новости (ռուսերեն)։ 20210426T1421։ Վերցված է 2021-04-28