Ալբերտ Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ալբերտ Պողոսյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 17, 1940[1] |
| Ծննդավայր | Հոկտեմբերյան |
| Մահացել է | փետրվարի 22, 2004 (63 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
| Մասնագիտություն | գիտնական |
| Անդամություն | ՀՀ ԳԱԱ[2] |
Ալբերտ Կնյազի Պողոսյան (օգոստոսի 17, 1940[1], Հոկտեմբերյան - փետրվարի 22, 2004), մեքենագիտության և նյութագիտության բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1983), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1963 թվականից աշխատել է ՀՊՃՀ-ում, 1981-1994 թվականներին եղել է մեքենաների մասերի ամբիոնի վարիչ, 1992 թվականից՝ ասպիրանտ, դպրոցի տնօրեն, 1994-2010 թվականներին՝ ՀՊՃՀ Ասպիրանտական դպրոցի (բաժանմունքի) տնօրեն, 1978-1979 թվականներին՝ Միչիգանի, 1986 թվականին՝ Լոնդոնի, 1995 թվականին՝ Աթենքի, 2003 թվականին՝ Այովայի համալսարանների գիտաշխատող։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են մեքենաների մաշակայունության, երկարակեցության և հուսալիության հարցերին։ Մշակել է մեքենաշինական պոլիմերային բաղադրյալ նյութեր, դրանց հիմքով մեքենամասերի ու շփման հանգույցների նոր կառուցատարրեր։
Հայկական շփագիտական կոմիտեի հիմնադիր-նախագահ (1974), միջազգային շփագիտական խորհրդի փոխնախագահ (1997), ճարտարագետ մեխանիկոսների ամերիկյան ընկերության անդամ (1997)[4], ASME անդամ (2003)։
Գիտական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեխնիկական գիտությունների թեկնածու (1969)
- Դոցենտ (1970)
- Քեմբրիջի համալսարանի ստաժոր (1972-73)
- Տեխնիկական գիտությունների դոկտո (1982)
- Պրոֆեսոր (1983)
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շփագիտության հիմունքներ, Ե., 1994.
- Трение и износ наполненных полимерных материалов. М. 1977.
- Фрикционные композиты на основе полимеров, Минск, 1992.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 National Academy of Sciences of the Republic of Armenia
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=233&langid=1
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Պողոսյան» հոդվածին։ |
| ||||||