Ալբերտ Խուդոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Աշոտի Խուդոյան
ռուս.՝ Альберт Ашотович Худоян
Ծնվել էմայիսի 26, 1962(1962-05-26) (61 տարեկան)
ՔաղաքացիությունՌուսաստանի դրոշը Ռուսաստան
ԿրթությունԿուբանի գյուղատնտեսական ինստիտուտ
Գործունեությունգործարար
ԱմուսինԱննա Խուդոյան (Լապինա)

Ալբերտ Աշոտի Խուդոյան (ռուս.՝ Альберт Ашотович Худоян, մայիսի 26, 1962(1962-05-26)), հայկական ծագմամբ ռուս գործարար, 1990-2000-ական թվականներին Ռուսաստանում ծխախոտի արտադրանքի խոշորագույն բաշխիչներից մեկի՝ «Օպտիմա» (ռուս.՝ Оптима) ընկերության հիմնադիր և նախկին սեփականատեր։ «Optima Development» ընկերության հիմնադիր և սեփականատեր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի մայիսի 26-ին Նիժնի Տագիլում։ 1965 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կրասնոդար։

1984 թվականին Ալբերտն ավարտել է Կուբանի գյուղատնտեսական ինստիտուտը՝ «ինժեներ-տնտեսագետ» մասնագիտությամբ։ Ինստիտուտն ավարտելուց հետո գործարանում աշխատել է որպես մեխանիկ, իսկ 1986 թվականին դարձել է կահույքի խանութի տնօրեն։ 1988 թվականին զբաղվել է մասնավոր բիզնեսով՝ բացելով կարի արտադրամաս և սկսելով զբաղվել առևտրով։

1991 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ հետագայում ստեղծել է «Օպտիմա» ընկերությունը, որը զբաղվում էր ծխախոտի բաշխմամբ։ Խուդոյանի ղեկավարությամբ «Օպտիմա» ընկերությունը 2003 թվականին դարձել է Philip Morris International-ի արտադրանքի ամենամեծ բաշխողն աշխարհում՝ առաջ անցնելով ամերիկյան «McLane» ընկերությունից։ Խուդոյանին է պատկանում նաև Phillip Morris սիգարետների նոր՝ «Օպտիմա» ապրանքանիշի անվանման գաղափարը, որը դարձել է Ռուսաստանում էկոնոմ սեգմենտի սիգարետների ամենահայտնի ապրանքանիշերից մեկը[2][3]։

2006 թվականին «Օպտիմա» ընկերությունը վերահսկում էր Ռուսաստանում Philip Morris-ի արտադրանքի վաճառքի 60%-ը, ինչը կազմել է ամբողջ ծխախոտի ռուսական շուկայի մոտ 15%-ը և դարձրել է «Օպտիման» Ռուսաստանի ծխախոտի շուկայում առաջատար Phillip Morris-ի ամենամեծ դիլերը[4]։

Խուդոյանը փոխառել է Phillip Morris-ի կորպորատիվ կառավարման ոճը, քանի որ մշտապես անձամբ է շփվել այդ ընկերության միջազգային ղեկավարության հետ[2]։

2007 թվականին 1,1 միլիարդ դոլար տարեկան շրջանառությամբ «Օպտիմա» ընկերությունը Խուդոյանից, մրցակիցների և վերլուծաբանների գնահատականներով, 200 միլիոն դոլարով գնվել է ծխախոտի մեկ այլ խոշոր դիստրիբյուտորի՝ Իգոր Կեսաևի «Մեգապոլիս» (ռուս.՝ Мегаполис) ընկերության կողմից[5]։

2008 թվականին Խուդոյանը վերակողմնորոշվել է դեպի կառուցապատման բիզնես՝ հիմնելով Optima Development ընկերությունը, որն աշխատում է առևտրային, բազմաֆունկցիոնալ և բնակելի անշարժ գույքի սեգմենտներում։ Խուդոյանը կառուցել է Կրասնոդարի երկրամասի խոշորագույն «Oz Молл» առևտրի կենտրոնը և դարձել դրա համասեփականատերը[1]։

2015 թվականին Optima Development-ը ձեռք է բերել «Մոսկվա» հանրախանութը Լենինսկի պողոտայում և նախատեսել է մոտ 60 միլիոն դոլար ներդնել դրա վերակառուցման համար[6]։

2019 թվականի մարտին ընկերությունը Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում կառուցվող «Փրայմ Պարկ» (ռուս.՝ Прайм парк) բնակելի համալիրը վաճառել է «Ալֆա-Գրուպ» (ռուս.՝ Альфа-Групп) ընկերության ներդրումային ստորաբաժանմանը՝ A1 ընկերությանը[7][8]։ Կառուցապատողի պորտֆելում է գտնվում նաև Maiendorf Park քոթեջային ավանը[9]։

Քրեական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ամռանը Խուդոյանը ձերբակալվել էր խարդախության և երեք հողակտորների հափշտակության մեղադրանքով և տնային կալանքի տակ դրվել[10]։

Խուդոյանը չի ընդունել մեղքը և պնդել է, որ քրեական հետապնդումը կապված է իրեն պատկանող Optima Development ընկերության ռեյդերային գրավման հետ[11][12]։

Խուդոյանի պաշտպանությամբ հանդես է եկել ՌԴ Նախագահի` գործարարների իրավունքների պաշտպանության հարցերով լիազոր Բորիս Տիտովը[13]։ Նրա աջակցությամբ հանդես է եկել նաև Քսենյա Սոբչակը։ Իր տելեգրամյան ալիքում հեռուստահաղորդավարուհին հայտնել է, որ ձերբակալությունն իրականացվել է դատավարական նորմերի խախտումներով[11]։

Գործի քննությամբ զբաղվել է ՌԴ Քննչական կոմիտեն և մի քանի դատարաններ[14][15][16][17][18]։ 2021 թվականի նոյեմբերի 25-ին Կոպտևսկի շրջանային դատարանը Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանին, որը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ (ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մաս), դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում պատիժը կրելով։ Բացի այդ, Խուդոյանը պետք է տուգանք վճարի 800 հազար ռուբլու չափո[19] վ։ 2022 թվականի օգոստոսի 19-ին Մոսկվայի քաղաքային դատարանը վերաքննիչ վարույթի շրջանակներում խստացրել է Ալբերտ Խուդոյանի պատիժը 6-ից մինչև 8 տարվա ազատազրկման, ինչպես նաև ավելացվել է տուգանքի չափը մինչև 1 միլիոն ռուբլի[20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը ՝ Աննա Խուդոյանը (Լապինա), ծնունդով Ղրիմից նախկին մոդել է[21], որն ավարտել է Սիմֆերոպոլի թատերական ինստիտուտը։ Դաստիարակում է չորս երեխա՝ երեք որդի և մեկ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Табачное трио в Oz». Ведомости. 2013 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 «Затяжка длиною в четверть века: табачному рынку России исполнилось 25 лет». Эксперт. 2020 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «Убьет ли контрафакт бюджетные надежды на табачный акциз». Интерфакс-Запад. 2020 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. «"Мегаполис" получил контрольный пакет табачного рынка». Коммерсантъ. 2007 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. «Вежливые вооруженные люди: зачем «табачным» миллиардерам пулеметы и зенитки». Forbes (Россия). 2014 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. «На месте универмага «Москва» построят торгово-развлекательный центр». РБК. 2015 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. «Optima Development построит почти 400 000 кв. м на Ленинградском проспекте». Ведомости. 2016 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. ««Альфа-групп» возвращается на рынок жилой недвижимости». Ведомости. 2019 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. «Разборки по-партнерски: за что задержан владелец краснодарского OZ Mall». РБК. 2019 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. «В Москве задержали бывшего владельца табачного дистрибутора «Оптима»». Ведомости (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 14.
  11. 11,0 11,1 Дарья Коржова (2019 թ․ հունիսի 15). «Суд отправил под домашний арест владельца компании Optima Development». Ведомости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  12. ««Прямо в кабинете следователя требовал у меня деньги»». Lenta.ru (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. «Титов: в уголовном деле владельца Optima Development Худояна есть корпоративный конфликт». ТАСС (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 19.
  14. «Владельца Optima Development Худояна оставили под стражей». РБК (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 2.
  15. «Дело Альберта Худояна о мошенничестве на $10 млн передали в СК». ТАСС (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  16. «Девелоперу Худояну предъявили окончательное обвинение в мошенничестве на 3,7 млрд руб». Интерфакс (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  17. «Следствие по делу девелопера Худояна завершено». Интерфакс (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  18. «Суд встал на защиту бизнесмена». Коммерсантъ (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  19. «Девелопера Худояна приговорили к шести годам лишения свободы». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  20. «Мосгорсуд ужесточил приговор девелоперу Худояну за мошенничество». Interfax.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  21. «Анна Лапина (Худоян)». DailyGirls (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.