Ալբերտ Իսաջանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Իսաջանյան | |
|---|---|
| Ծնվել է | 1937 նոյեմբերի 2 |
| Ծննդավայր | Հալիձոր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | ապրիլի 29, 1983 (տարիքը 45) |
| Վախճանի վայր | |
| Մասնագիտություն | արձակագիր և բանաստեղծ |
| Լեզու | Հայերեն |
| Ազգություն | Հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Քարահունջի միջնակարգ դպրոց |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալբերտ Օգսենի Իսաջանյան (նոյեմբերի 2, 1937, Հալիձոր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 29, 1983, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1973 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գորիսի շրջանի Հալիձոր գյուղում։ 9-րդ դասարանում սովորելու ժամանակ, 16 տարեկանում, բարձրացել է էլեկտրասյունը, որպեսզի վառի հարևան տան լույսը, ընկել է, ոտքերը ջարդվել են և դարձել է հաշմանդամ ու գամվել անկողնուն։ 1960 թվականին ավարտել է (էքստեռն) Գորիսի շրջանի Քարահունջ գյուղի միջնակարգ դպրոցը։ Առաջին անգամ տպագրվել է «Ավանգարդ» թերթում։ Մահացել է Գորիս քաղաքում, թաղվել է Քարահունջում[1]։
Ա. Իսաջանյանի երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկե կամուրջ (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, «Հայաստան», 1965, 66 էջ։
- Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել (վիպակ), Երևան, «Հայաստան», 1971, 130 էջ։
- Ծաղիկ իմ հեռավոր (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1977, 60 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 212.
|