Ալբերտ Զաֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Զաֆի
 
Կրթություն՝ Մոնպելիեի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և վիրաբույժ
Ծննդյան օր մայիսի 1, 1927(1927-05-01)[1]
Ծննդավայր Անցիրանանանայի գավառ, Մադագասկար
Վախճանի օր հոկտեմբերի 13, 2017(2017-10-13)[2][3][1][…] (90 տարեկան)
Վախճանի վայր Սեն-Պեր[3][4]
Քաղաքացիություն  Մադագասկար
Ամուսին Thérèse Zafy?

Ալբերտ Զաֆի (մալագաս. Albert Zafy, մայիսի 1, 1927(1927-05-01)[1], Անցիրանանանայի գավառ, Մադագասկար - հոկտեմբերի 13, 2017(2017-10-13)[2][3][1][…], Սեն-Պեր[3][4]), մադագասկարցի քաղաքական և պետական գործիչ, Մադագասկարի նախագահը 1993 թվականի մարտի 27-ից 1996 թվականի սեպտեմբերի 5-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Զաֆին ծնվել է 1927 թվականի մայիսի 1-ին Մադագասկարի Դիանայի շրջանում[5]։ Ավարտել է Ֆրանսիայի Մոնպելյեի համալսարանը։ Մադագասկար վերադառնալուց հետո նա դարձել է վարչապետ՝ Գաբրիել Ռամանանցուայի կառավարության առողջապահության և սոցիալական հարցերի նախարար։ Այն բանից հետո, երբ 1975 թվականին Դիդյե Ռացիրական իշխանության եկավ, Զաֆին դուրս եկավ կառավարությունից և ընդունվեց Մադագասկարի համալսարան։

1988 թվականին հիմնադրել է հանուն ժողովրդավարության և զարգացման ազգային միությունը (National Union for Democracy and Development, UNDD)։ 1990 թվականին ընդդիմության ազգային համաժողովում Զաֆին ընտրվել է ակտիվ ուժերի կոմիտեի նախագահ (Committee of Active Forces)։ 1991 թվականի հուլիսի 16-ին կոմիտեն հայտարարել է այլընտրանքային կառավարության ստեղծման մասին, Զաֆին որպես վարչապետի պաշտոնում[6]։ 1991 թվականի հուլիսի վերջին Զաֆին ձերբակալվել էր և ազատ արձակվելուց հետո 100 հազար կողմնակիցներով բազմության էր հանդիպել, ոմանք էլ հետագայում Զաֆին վիրավորվել էին բողոքի ակցիաների ժամանակ[6]։ Ընդիմությունը ի վերջո Ռացիրակին ստիպեց հհամաձայնել 1991 թվականի հոկտեմբերի 31-ին անցումային կառավարություն հաստատած կոնվենցիայի ընդունմանը[7]։ 1991-1993 թվականների անցումային շրջանում Զաֆին դարձավ պետության Գերագույն մարմնի ղեկավարը[8], որը փոխարինեց Գերագույն հեղափոխական խորհրդին և Ազգային ժողովին[9][10]։

Նախագահի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում Զաֆին առաջին փուլում զբաղեցրել է առաջին տեղը՝ 45 % ձայներով, Ռացիրական՝ երկրորդ տեղը, 29 % ձայներով[11]։ 1993 թվականի փետրվարի 10-ին կայացած երկրորդ փուլում[12] Զաֆին հաղթել է ՝ ստանալով ձայների 66,74 %-ը և նախագահի պաշտոնը զբաղեցրել մարտի վերջին։ 1993 թվականի հունիսին Զաֆիի կողմնակիցները ստացել էին ձայների մեծամասնությունը խորհրդարանական ընտրություններում։ Զաֆին, պայքարելով վարչապետ Ֆրանցիսկոսի հետ ավելի լայն լիազորությունների համար, 1995 թվականի սեպտեմբերին անցկացրել է հանրաքվե, որն էապես խարխլել է նախագահի լիազորությունները։ Դա նրան տվեց Ազգային ժողովի կողմից ներկայացված երեք թեկնածուներից վարչապետ ընտրելու իշխանությունը և վարչապետին հեռացնելու հնարավորությունը՝ չպահանջելով նոր ընտրություններ[11]։ Ռավունին հրաժարական է տվել 1995 թվականի հոկտեմբերին և Զաֆին նշանակել Էմմանուել Ռակուտուվահինիին, UNDD-ի ղեկավարին և գյուղական շրջանների զարգացման և հողային բարեփոխումների նախարարին[13][14]։

Նախագահի պաշտոնում Զաֆիի գտնվելը տնտեսական անկմամբ և կոռուպցիայի ու իշխանության չարաշահման մեղադրանքներով է նշվել։ 1996 թվականին Ռացիրակիի կուսակցությունը բողոքի զանգվածային ցույցեր կազմակերպեց Զաֆիի դեմ[[15]։ 1996 թվականի հուլիսի 26-ին ԱԺ-ի կողմից նրան իմպիչմենտ է ներկայացվել՝ 134 պատգամավորներից 99-ը կողմ են, 32-ը դեմ, 3-ը ձեռնպահ են մնացել։ Սեպտեմբերի 4-ին Գերագույն Սահմանադրական դատարանը ճանաչեց իմփիչմենթը[16]։ Սեպտեմբերի 5-ին Զաֆին հայտարարել էր, որ իր պաշտոնը կլքի հոկտեմբերի 10-ին՝ իմփիչմենթը բնորոշելով որպես ահմանադրական պետական հեղաշրջում։ 1996 թվականի նախագահական ընտրություններում Զաֆին առաջադրեց իր թեկնածությունը[17]։

Քաղաքական գործունեությունը հրաժարականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Զաֆին իր նախագահության խնդիրների մեջ մեղադրել է ընդդիմադիրներին և Արժույթի միջազգային հիմնադրամին[17]։ Կորցնելով իր աջակցության մեծ մասը՝ նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների առաջին փուլում նա կարողացել է երկրորդ տեղը զբաղեցնել 23,39 % ձայներով, իսկ Ռացիրակին տրվել է 36,61 % ձայն[11]։ Դեկտեմբերի 29-ին կայացած երկրորդ փուլում Զաֆին ստացել է ձայների 49,29 %-ը, կորցրել է շուրջ 45 հազար ձայն և պարտվել Ռացիրակեին[11]։

1998 թվականին սկզբին Զաֆին Ռացիրակային մեղադրել է կեղծ ցուցմունքներրի, քիրվայության, Սահմանադրության խախտման մեջ՝ Ազգային ժողովի իշխանության հաշվին ապակենտրոնացման և նախագահության ամրապնդման համար։ 1998 թվականի փետրվարի 4-ին իմպիչմենտը չի հաջողվել. անհրաժեշտ 92 պատգամավորներից միայն 60-ն են քվեարկել հրաժարականի օգտին[17]։ 1998 թվականի մայիսին Զաֆին ընտրվել է Ազգային ժողովի ամենատարեց պատգամավոր[17]։ Այդ ժամանակ նա ապարդյուն պայքարում էր Անտսիրանանի նահանգի անջատման համար[18]։

2001 թվականի օգոստոսի 31-ին Զաֆին հայտարարել էր, որ կրկին կառաջադրի իր թեկնածությունը 2001 թվականի դեկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում[19]։ Նա երրորդ տեղն Է զբաղեցրել 5 % ձայներով[11]։ Ընդդիմության թեկնածու Մարկ Ռավալոմանանան վիճաբանության մեջ է մտել Ռացիրակայի հետ, ինչի արդյուքնում վերջինս փախել է երկրից, իսկ Ռավալոնամանը դարձել է նոր նախագահ։

Զաֆին դարձել է Հաշտեցման ազգային կոմիտեի (Comité de reconciliation nationale, CRN) առաջնորդը, որը հիմնադրվել է 2002 թվականի հունիսին[20]՝ 2001 թվականի ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամի առաջատար մասնակիցների շրջանում ազգային հաշտեցմանը նպաստելու համար։ Ռավալումանանայի նախագահության ժամանակ Զաֆին սուր քննադատության էր ենթարկել նրան։ 2004 թվականի հուլիսի 8-ին ամբողջ երկրում նռնակաձիգի հարձակման ժամանակ[21] Զաֆիի տան մոտ նռնակ է պայթել[22]։

2006 թվականի դեկտեմբերի 8-ին Զաֆիի տանը ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել գեներալ Ֆիդիի նկատմամբ կառավարության հետաքննության շրջանակներում։ Արձագանքելով այս ամենին՝ Զաֆին ասել է, որ ինքը նախագահ Ռավալոմանանին չի ճանաչում[23]։

2007 թվականի հունիսին Զաֆին մեկնել Էր Փարիզ, որտեղ հունիսի 8-ին հանդիպել էր Ռացիրակայի և նրա նախկին կառավարության անդամների հետ, որոնք նույնպես աքսորվել էին[24]։ Հունիսի 25-ին Զաֆին կրկին հանդիպել է նրանց հետ[25]։

Մասնակցություն քաղաքական ճգնաժամի լուծմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Ռավալոմանանան ստիպված էր հրաժարական տալ 2009 թվականի մարտին ժողովրդական բողոքների և զինված ապստամբության ընթացքում։ Ընդդիմության առաջնորդ Անդրի Ռադզուելինան զբաղեցրել է նախագահի պաշտոնը զինվորականների աջակցությամբ։ Նա Զաֆիին ընդգրկել է որպես խորհրդական և 2009 թվականի մարտի 31-ին հիմնադրված Բարձրագույն անցումային վարչակազմի 44 անդամից մեկը։ Զաֆին իր առարկություններն է հայտնել ապրիլի 1-ին կայացած մամուլի ասուլիսում անցումային կառավարության ստեղծման դեմ ՝ բողոքելով, որ Ռադզուելինան չի լսի իր խորհուրդները։ Սակայն ապրիլի 2-ին նա ներկա գտնվեց կառավարության խորհրդաժողովին[26]։

2009 թվականի օգոստոսի 4-ին Մապուտուում քաղաքական ճգնաժամի լուծման շուրջ բանակցությունների շրջանակներում Զաֆին հանդիպել է Ռադզուելինայի, Ռավալոմանանայի և Ռացիրակայի հետ՝ Մոզամբիկի նախկին նախագահ Ժոակին Չիսանոյի միջնորդությամբ[27][28][29][30]։ Չորս առաջնորդների միջև երկարատև բանակցային գործընթացը հանգեցրեց նոյեմբերին չորս անձանց կողմից ստորագրված իշխանության բաժանման մասին համաձայնության[31][32] և չեղյալ հայտարարվեց 2009 թվականի դեկտեմբերից։ Ռադզուելինայի կառավարությունն արգելել է Զաֆիին վերադառնալ Մադագասկար բանակցություններից հետո, սակայն ավելի ուշ նրան թույլատրել են գալ։ 2009 թվականի դեկտեմբերի 18-ին Զաֆին հայտարարեց, որ Անդրի Ռադզուելինան պաշտոնանկ է արել վարչապետ Էժեն Մանգալազին[33], և որ ընդդիմությունը կձևավորի իր ազգային միասնության կառավարությունը՝ բանակին կոչ անելով զերծ մնալ մասնակցությունից[34]։

2010 թվականի նոյեմբերի 17-ին 30 սպաներից բաղկացած խումբը, գնդապետ Շառլ Անդրիանասուվինայի հրամանատարությամբ, ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկեց։ Խռովությունը ճնշվել է, իսկ զինծառայողները հանձնվել են։ Ալբեր Զաֆին հայտարարել է, որ աջակցում է ապստամբներին և կարծում է, որ Անդրի Ռադզուելինան և վարչապետ Կամիլ Վիտալը պետք է հրաժարական տան[35].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 http://www.rfi.fr/afrique/20171013-madagascar-disparition-ancien-president-albert-zafy
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://fr.africanews.com/2017/10/14/mort-de-l-ancien-president-malgache-albert-zafy//
  4. 4,0 4,1 4,2 Fichier des personnes décédées
  5. Transition démocratique à Madagascar - Jaona Ravaloson, Albert Zafy - Google Книги
  6. 6,0 6,1 Africana: The Encyclopedia of the African and African American Experience (1999), ed. Kwame Anthony Appiah and Henry Louis Gates, Jr., page 2039.
  7. "アーカイブされたコピー". Արխիվացված է the original 2013 թ․ մայիսի 8-ին. Retrieved 2013 թ․ մայիսի 8.
  8. Madagascar’s Leader Agrees To Work for New Elections — New York Times
  9. «Nov 1991 — New government», Keesing’s Record of World Events, Volume 37, November, 1991 Madagascar, Page 38565.
  10. "Արխիվացված պատճենը". Արխիվացված է the original 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Retrieved 2019 թ․ օգոստոսի 8.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Elections in Madagascar
  12. http://www.vokrugsveta.ru/encyclopedia/index.php?title=Мадагаскар
  13. «Oct 1995 — Resignation of Prime Minister», Keesing’s Record of World Events, Volume 41, October, 1995 Madagascar, Page 40764.
  14. "Madagascar in 1995 — Encyclopedia Britannica". Արխիվացված է the original 2014 թ․ ապրիլի 17-ին. Retrieved 2019 թ․ ապրիլի 19.
  15. Ъ-Власть — Наперсники возврата
  16. "HCC | Haute Cour Constitutionnelle". Արխիվացված է the original 2012 թ․ փետրվարի 8-ին. Retrieved 2019 թ․ օգոստոսի 8.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Philip M. Allen, «Madagascar: Impeachment as Parliamentary Coup d’Etat», in Checking Executive Power: Presidential Impeachment in Comparative Perspective (2003), ed. Jody C. Baumgartner, Naoko Kada, page 90.
  18. «Ex-President Zafy reportedly seeking secession of northern province», Malagasy National Radio (nl.newsbank.com), November 12, 1997.
  19. «Madagascar: Former president says he will stand in next elections», AFP (nl.newsbank.com), September 1, 2001.
  20. МАДАГАСКАР | Энциклопедия Кругосвет
  21. IRIN Africa | MADAGASCAR: Security beefed up after grenade attacks | Madagascar | Conflict
  22. IRIN Africa | MADAGASCAR: Grenade explodes outside ex-president’s home | Madagascar | Conflict
  23. Madagascar’s president wins election — Africa & Middle East — International Herald Tribune
  24. "Madagascar-Tribune.com | Tête à tête avec Didier Ratsiraka". Արխիվացված է the original 2019 թ․ օգոստոսի 8-ին. Retrieved 2019 թ․ օգոստոսի 8.
  25. "Madagascar-Tribune.com | Rencontre Ratsiraka-Zafy-Tantely". Արխիվացված է the original 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Retrieved 2019 թ․ օգոստոսի 8.
  26. National conference opens to seek solution to crisis in Madagascar — People’s Daily Online
  27. http://www.int.iol.co.za/index.php?set_id=1&click_id=68&art_id=nw20090806114445868C933057
  28. Crisis talks resume between feuding leaders | France 24
  29. "アーカイブされたコピー". Արխիվացված է the original 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Retrieved 2009 թ․ օգոստոսի 8.
  30. http://www.int.iol.co.za/index.php?set_id=1&click_id=68&art_id=nw20090805230200748C160208
  31. Lenta.ru: Мир: Борцы за власть на Мадагаскаре заключили перемирие
  32. "РИА Новости". Արխիվացված է the original 2014 թ․ ապրիլի 16-ին. Retrieved 2019 թ․ օգոստոսի 8.
  33. "По неофициальным данным, президент Мадагаскара отправил в отставку премьер-министра страны. — Новости дня — РосБизнесКонсалтинг". Արխիվացված է the original 2016 թ․ մարտի 5-ին. Retrieved 2019 թ․ օգոստոսի 8.
  34. Madagascar opposition to form unity govt — Africa | IOL News | IOL.co.za
  35. "На Мадагаскаре силой подавлен военный путч — Наш Век". Արխիվացված է the original 2019 թ․ օգոստոսի 8-ին. Retrieved 2019 թ․ օգոստոսի 8.