Ալբա Բելուջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբա Բելուջի
ֆր.՝ Alba Gaïa Bellugi
Ծնվել էմարտի 5, 1995(1995-03-05) (25 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Իլ-դը-Ֆրանս[1]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի

Ալբա Գայա Բելուջի, (ֆր.՝ Alba Gaïa Bellugi; մարտի 5, 1995(1995-03-05), Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[1]) ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբա Գայա Կրագեդե Բելուջին ծնվել է 1995 թվականի մարտի 5-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Նրա հայրը՝ դերասան Բելուջի Վանուչինին, իտալական ծագում ունի, իսկ մայրը՝ սկանդինավյան։ Ալբան ունի կրտսեր քույր՝ Գալատեյան (ծնվ. 1997)։

Ալբան խաղացել է դյու Սոլեյ թատրոնում «Արիանա Մնուշկինա» երկու բեմադրություններում[2]։ 2014 թվականի խաղացել է «Ազուրիտ» բեմադրությունում։

Նա նորամուտը կինոյում նշել է 2005 թվականին «Հրաժեշտի ժամանակն է» ֆիլմում՝ երեխայի դերով։ 2006 թվականին խաղացել է գլխավոր դեր «Իմ անունը Էլիզաբեթ է է» ֆիլմում[3], 2009 թվականին՝ «Երեկոյան զգեստ» ֆիլմում[4][5]։ Հայտնի է դարձել «1+1» ֆիլմում գլխավոր հերոսի դուստր Էլիզայի դերի շնորհիվ[6][7]։ 2014 թվականին նկարահանվել է «Երեք անգամ Մանոն» սերիալում խաղացել է գլխավոր դերեից մեկը[8]։

2015-2018 թվականին խաղացել է «Բյուրո լեգենդ» սերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Հրաժեշտի ժամանակն է Le temps qui reste Սոֆիի երեխան
2006 ֆ Իմ անունը Էլիզաբեթ է Je m'appelle Elisabeth Բեթթի/Էլիզաբեթ
2009 ֆ Երեկոյան զգեստ La robe du soir Ջուլիետա
2011 ֆ 1+1 Intouchables Էլիզա
2012 ֆ Թերեզա Դեսքեյռուքս Thérèse Desqueyroux Թերեզա Լարոկը 15 տարեկանում
2013 կֆ Ափսոսանք նախորդ գիշերվա համար Désolée pour hier soir Լեոնորա
2014 ֆ Սիրել, խմել և երգել Aimer, boire et chanter Թիլլի
2014 ս Երեք անգամ Մանոն Trois fois Manon Մանոն Վիդալ
2015-2018 ս Բյուրո լեգենդ Le Bureau des Légendes Պրյուն Դեբալի
2015 կֆ Ազուրիտ Azurite Սալոմ
2016 ֆ Երազանքի հյուսվածք La stoffa dei sogni Միրանդա
2017 կֆ Պերու Peru Ադել
2017 ս Մանոնը 20 տարեկանում Manon 20 ans Մանոն Վիդալ
2017 կֆ Pas vu pas pris Էլիս

Категория:Фильмография к доработке

2019-2020 ս Une île Սաբինա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2014 Միջազգային կինոփառատոն Սան Պաուլոյում Լավագույն դերասանուհի Երեք անգամ Մանոն Հաղթանակ
2015 Ռադիոյի և հեռուստատեսության դափնիները Լավագույն դերասանուհի[9] Երեք անգամ Մանոն Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]