Ալարեքս, Ալերեքս, Չամախչի, գետ ՀայաստանիԼոռու մարզում, Փամբակի աջ վտակը։ Սկիզբ է առնում Հալաբի լեռնաշղթայիԲովաքար լեռնագագաթի հյուսիսային լանջից՝ 2550 մ բարձրությունից։ Երկարությունը 21 կմ է, ջրհավաք ավազանը՝ 115 կմ²։ Գետահովիտը V-աձև է, տիպիկ լեռնային գետ է՝ քարքարոտ հունով, սահանքներով և ջրվեժներով։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-հունիսին[1][2][3]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 6 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 143)։